Հինգշաբթի, 28.03.2024, 21:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 18 » Ջազը Երևանում ունի իր ունկնդիրը. Արմեն Թութունջյան (Չիկո)
17:05
Ջազը Երևանում ունի իր ունկնդիրը. Արմեն Թութունջյան (Չիկո)
Արմեն Թութունջյան
Անդրադառնալով Radi Jazz-ի փակման լուրերին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Արմեն Թութունջյանն (Չիկո) ասաց հետևյալը. «Իհարկե, շատ ցավալի է, որ մեր քաղաքը այլևս (կամ ժամանակավոր) կզրկվի ջազ Radio FM-ից: Չէ՞ որ մի քաղաք, որն ունի բարձր երաժշտական մշակույթ, անպայման պետք է ունենա այն մշտապես, այլ ոչ թե 5 տարվա ընթացքում: Եվ ես համոզված եմ, որ դա ոչ մասնավոր մարդկանց խնդիրն է, այլ պետական աջակցության կարիք ունեցող խնդիրներից մեկն է: Կասեի ավելին, թեև ջազն ինձ ավելի շատ է հուզում, բայց պետք է ունենալ այլ ժանրերի բարձրորակ երաժշտություն քարոզող ռադիոկայաններ՝ լինի հայկական կամ դասական:

Հույս եմ հայտնում, որ մարդիկ, ում ջանքերով 5 տարի առաջ բացվեց այդ ալիքը, կմնան նվիրված այդ գաղափարին, և ջազային երաժշտությունը ինչ-որ մի ձևով կմնա մեր ռադիոեթերում: Չէ՞ որ քաղաքը ջազ էր լսում և կուզենա էլի լսել»:

Նրա խոսքով՝ ցավոք, վերջին 20 տարում երաժշտությունը խլեցին ժողովրդի ձեռքից, դրա փոխարեն տվեցին ցածրորակ երաժշտություն, որը լցվում է մարդկանց ականջները: Երաժշտական դպրոցների քանակը եռակի պակասել է:

«Բարձրակարգ երաժշտություն համարյա չի հնչում: Հնչում է զզվելի, էժանագին ու անորակ երաժշտություն», -ասաց անվանի ջազմենը:

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին էլ կար ցածրորակ երաժշտություն, բայց այն տարիներին պետականորեն արգելում էր դրա մուտքը եթեր, իսկ հիմա երաժշտությունը դարձել է «ռեյտինգային»:

«Ամբողջ հեռուստաեթերը ղեկավարվում է «ռեյտինգ» հասկացությամբ ու ասում են՝ իբր ժողովուրդն է դա պահանջում: Դա չէ ժողովրդի մակարդակը: Ժողովուրդը դա չի ուզում, ուղղակի ժողովրդին գցել են այդ ընտրության մեջ՝ վատից մի քիչ լավը, ամենավատից մի քիչ վատը: Մարդիկ զրկվել են ընտրության հնարավորությունից»,- ասաց Ա. Թութունջյանը:

Լուսանկարը` Bravo.am-ի


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30373.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 753 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երևան, Արմեն Թութունջյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0