Ուրբաթ, 26.04.2024, 15:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Ջիվան Գասպարյանը որոշել է հեռանալ…
11:58
Ջիվան Գասպարյանը որոշել է հեռանալ…
 Ջիվան Գասպարյան
65 տարի բեմական գործունեություն ծավալելուց հետո հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը որոշում է կայացրել հեռանալ բեմից: Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գասպարյանը նշել է, թե մտադիր է այլ բնույթի գործունեությամբ զբաղվել` անցում կատարելով ավելի պասիվ կենսակերպի, եւ ամենայն հավանականությամբ, կսկսի հասարակական գործունեություն ծավալել: Արվեստագետը չի բացառել, որ հետագայում եւս ելույթներ կունենա` ասելով, որ իր տարիքը թույլ չի տալիս խոշոր աշխատանքներ սկսել եւ նոր կարերիայի հույս ունենալ:

Իսկ վարպետի ստեղծագործական գործունեության տարեդարձի կապակցությամբ Երեւանում` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիայում կայանալու է վիթխարի համերգ: «Վստահեցնում եմ, նման համերգ դեռ երբեք չի եղել»,-շեշտել է դուդուկահարը` հավելելով, որ համեգին մասնակցելու են գերազանցապես հայ երաժիշտներ, այդ թվում վարպետի թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը, ով, պապիկի խոսքով, «լավ, տաղանդավոր երեխա է»:

Նման համերգներ կազմակերպվելու են նաեւ Գյումրիում եւ Սպիտակում այն տարբերությամբ, որ այդ քաղաքների բնակիչների համար միջոցառումները բարեգործական են լինելու: «Ցանկանում եմ, որ երկրաշարժից տուժած մարդիկ, ուղղակի գնան այնտեղ եւ լսեն Ջիվանին»,-հայտարարել է Գասպարյանը:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/11/jivan-gasparyan-2/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 724 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ջիվան Գասպարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0