Ուրբաթ, 26.04.2024, 10:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Ջիվան Գասպարյանը զզվել է, քիչ է մնում թողնի գնա (տեսանյութեր)
15:15
Ջիվան Գասպարյանը զզվել է, քիչ է մնում թողնի գնա (տեսանյութեր)
Ջիվան Գասպարյան
«Սաղ սարքովի բաներ են, մի թայֆա են, երկու- երեք ընտանիք: Ես այս գործի մեջ անմեղ եմ, շառ են բերել կպցրել ինձ, թե ես երեխաների ձեռից բան եմ ուզում խլել: Ես ասել եմ` ճանապարհը բարելավեք, մարդավարի գնանք գանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով մի խումբ բնակիչների նամակին` ուղղված ՀՀ նախագահին, թե Ջիվան Գասպարյանը ուզում է Այգեստան 7 փողոցի 1-ին շենքի դիմաց կարճ ճանապարհ կառուցել, հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:

Ասուլիսի սկզբում Ջիվան Գասպարյանը շատ խորը վիրավորանքով ներկայացրեց իր կենսագրական տվյալներից մի քանիսը` նշելով`«մի անգամ էլ ներկայանամ, կներեք, ով չգիտի, թող լսի: Կանադայի ակադեմիայում միջազգային մրցույթների ոսկե մեդալակիր եմ, ժողովրդական արտիստ, առանց ծնողի որբանոցում եմ մեծացել, Աստծու տված շնորհով Ջիվան Գասպարյան եմ դարձել, Հայաստանի պատվավոր քաղաքացի եմ: Ամբողջ կյանքս նվագել եմ մեծ պրեզիդենտների համար` Ստալինի, Անգլիայի թագուհու համար երեք անգամ, Քենեդու համար, Պարսկաստանի նախագահի համար:

65 տարի բեմի վրա եմ, ես քաղաքապետ եմ, ինչ եմ, ո՞վ է ինձ իրավունք տվել, որ ես ճանապարհ բացեմ կամ փակեմ: Ես պաշտոնյա չեմ, քաղաքական գործիչ չեմ, կարող է ցանկություն ունեմ, դա նշանակում է, որ քանդու՞մ եմ, բա՞հ եմ վերցրել ձեռքս»,- վրդովվեց նա` նշելով, որ ճանապարհը բացելու ու բարելավվելու առաջարկը եղել է ոչ թե իրենը, այլ ժողովրդինը` մասնավորապես հարևան շենքի բնակիչներինը:

«Ես 1956 թվականից եկել եմ այս շենք, երկու սենյականոց բնակարան տվեցին և մի մեծ գարաժի տեղ։ Ավելի ուշ խնդրեցի, որ թույլ տան սեփականաշնորհել գարաժի տեղը: Սկզբում դպրոց էի որոշել կառուցել, բայց հետո մտածեցի, որ դպրոցի համար հարմար չէ, բնակարան կառուցեցի»,-մանրամասնեց վարպետը:

Ժողովրդական արտիստը բողոքեց նաև, որ այս «շառի» հետ կապված տեսագրություններ են արել ու անցկացրել ինտերնետում, իսկ բողոքողներն ու նախագահին նամակ գրողներն ընդամենը մեկ ընտանիք են, ովքեր այդ վիճարկելի տարածքում կրպակ ունեն, որը ենթակա է ապամոնտաժման:

Ջիվան Գասպարյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե ինքն իր առանձնատունը կառուցել է կանաչ գոտու ու խաղահրապարակի փոխարեն` նշելով «այդ տարածքում կանաչ գոտի չի եղել, բոմժանոց, կռիսանոց էր: Եթե ես իրավունք չունեմ իմ սեփական գարաժի տեղը քաղաքապետարանի ու ճարտարապետների թույլտվությամբ չորս սենյականոց տուն սարքեմ, թող գան, բանալիները տամ իրենց»:


Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ Ջիվան Գասպարյանը ճանապարհ կառուցելու հարցը քննարկել է Հանրապետության նախագահի հետ, անվանի դուդուկահարը պատասխանեց`«շանտաժ են անում, որ պրեզիդենտի աչքից էլ գցեն: Երդվում եմ իմ պատվով, նախագահի մասին ընդհանրապես խոսք չկա, ես ի՞նչ է, լակո՞տ եմ, երեխա՞ եմ: Ամոթ չի՞, Հանրապետության նախագահը բանուգործ չունի, պիտի գա այդ փողոցի հարցե՞րը լուծի», ապա հավելեց` «ինձ համար մեկ է` կբացեն, չեն բացի, այս երեք օրն այնքան զզվեցի, որ քիչ է մնում` թողնեմ ու գնամ այստեղից»:

Ջիվան Գասպարյանն ասաց, որ այս երեք օրերի ընթացքում այնքան է զզվել, որ քիչ է մնում՝ թողնի գնա երկրից, ապա ավելացրեց, որ ինքն ամաչում է, երբ խոսում են իր տան մասին, որը ընդամենը չորս սենյականոց է։

«Եթե կարծում եք, որ ես արժանի չեմ, կարող եմ հետ տալ. ոնց որ մի փիղ եմ բերել, առյուծ եմ բերել, սովորական տուն է, մի՞թե իմ նման երաժիշտը իրավունք չունի տուն սարքելու: Մեր ազգը շատ նախանձ է, ես դա գիտեմ, վատատես է, և դրա համար շատ եմ ափսոսում, հազար ափսոս»,- ասաց դուդուկահարը:


Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/38180/%D5%8B%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6_%D4%B3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8_%D5%A6%D5%A6%D5%BE%D5%A5%D5%AC_%D5%A7_%D6%84%D5%AB%D5%B9_%D5%A7_%D5%B4%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_%D5%A9%D5%B8%D5%B2%D5%B6%D5%AB_%D5%A3%D5%B6%D5%A1_%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9.html









Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 860 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ջիվան Գասպարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0