Շաբաթ, 27.04.2024, 07:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 4 » Կ. Աճեմյան. Մեր առաջին այցեքարտը մեր մշակույթն է
13:54
Կ. Աճեմյան. Մեր առաջին այցեքարտը մեր մշակույթն է
Կարինե Աճեմյան
«Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները խորը արմատներ ունեն: Երբ Հայաստանը մի երկրի հետ հարաբերություններ է կառուցում, ապա մեր առաջին այցեքարտը նախևառաջ մեր մշակույթն է: Այսինքն` մենք մեր մշակույթով ենք ներկայանում, մշակույթի միջոցով ենք մեր հարաբերությունները ամրապնդում, իսկ հայ-ուկրաինական մշակութային կապերն աչքի են ընկել իրենց ջերմությամբ: Հայ ժողովրդի մեծ թվով զավակներ ապրել ու ստեղծագործել են Ուկրաինայում՝ Փարաջանովը, Այվազովսկին, Ռոման Բալայանը: Նրանցից է նաև Վարդգես Սուրենյանցը»,- Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

Նա ասաց, որ Սուրենյանցի ընտանիքը շատ կապված է եղել Այվազովսկու հետ և պատահական չէ, որ նրա ստեղծագործությունների վրա Այվազովսկին մեծ հետք է թողել:

«Ի դեպ, Ղրիմում գտնվող եկեղեցիներցի մեկը ամբողջությամբ նկարազարդված է հենց Սուրենյանցի ստեղծագործություններով: Իհարկե խորհրդանշական էր, որ ՀՀ նախագահը Ուկրաինա կատարծ այցի շրջանակներում մասնակցեց Սուրենյանցի լուսակնկարների ցուցահանդեսի բացման արարողությանը, քանզի Սուրենյանցը հայ-ուկրաինական հարաբերությունների լավագույն խորհրդանիշներից է»,- ասաց նա:

Աճեմյան խոսքերով, Ուկրաինայի հետ հարաբերությունները կարևորվում են նաև նրանով, որ այդ երկիրը ԵԽ-ում ստանձնել է նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչպես նաև, մոտ ապագայում ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/04/k-achemyan/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 594 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0