Շաբաթ, 20.04.2024, 09:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 24 » «Կալենց» թանգարանում մեկնարկելու է «Նման մի բան. Պոլիվինիլ ացետատ» նախագիծը
15:26
«Կալենց» թանգարանում մեկնարկելու է «Նման մի բան. Պոլիվինիլ ացետատ» նախագիծը
«Կալենց» թանգարան
Հուլիսի 27-ին մեկնարկելու է «Նման մի բան. Պոլիվինիլ ացետատ» կամ "Like That. Polyvinyl acetate" նախագիծը, որը ներկայացնելու է «Ուտոպիանա» մշակութային-ստեղծագործական ՀԿ-ն: Այն մեկնարկելու է «Կալենց» թանգարանում:

Համադրողներն են Վահագն Ղուկասյան (Գյումրի, ԳԺԱԿ) և Արման Գրիգորյան (Երևան, ԱԻԿԱ):

Նախագիծը յուրօրինակ մի փորձ է թանգարանային խոսակցություն սկսել Հայաստանի ժամանակակից արվեստի առանձնահատուկ խնդիրների շուրջ: Նախագիծը նպատակ ունի արվեստի քննադատական դիսկուրսին մասնակից դարձնել իրենց ստեղծագործական ուղին նոր սկսող երիատասարդ արվեստագետներին և արվեստի քննադատներին: Նախագծի շրջանակում կկազմակերպվի Գյումրու և Երևանի երիտասարդ արվեստագետների տարբեր մեդիաներով կատարված աշխատանքների ցուցադրություն, կերպարվեստում նոր նյութերի օգտագործմամբ հետաքրքրվող արվեստագետների աշխատանքների պրեզենտացիաներ ու քննարկումներ:

Նախագծի շրջանակներում տեղի է ունենալու բանախոսությունների շարք և քննարկումներ:

Նախագիծը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74922/

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 896 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հարություն Կալենց, «Կալենց» թանգարան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0