Ուրբաթ, 19.04.2024, 16:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Կաննի գլխավոր մրցանակին արժանացած կինոնկարը կցուցադրվի Երևանում
14:28
Կաննի գլխավոր մրցանակին արժանացած կինոնկարը կցուցադրվի Երևանում
Կաննի միջազգային կինոփառատոնՀուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում, «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շրջանակներում ցուցադրվելու է 2011թ. Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» արժանացած Թերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը,  տեղեկացնում են  կինոփառատոնի մամլո ծառայությունից:

«Կենաց ծառ» երևակայական դրաման պատմում է մի ընտանիքի մասին:

Անդրադարձ է արվում տիեզերքին, մարդկային հարաբերություններին և ընտանեկան արժեքներին: 11-ամյա Ջեքը իր հոգու հայացքով ընկալում է կյանքը, ինչպիսին որ կա: Իրականությունը փոխվում է, երբ երեխան առաջին անգամ հանդիպում է կյանքի դաժանություններին, իր պատկերացումները կյանքի մասին նրան գցում են լաբիրինթոսի մեջ: Ռեժիսորը օգտագործելով մանկական հիշողությունները՝ մարդկային կյանքը համադրում է տիեզերքի ընկալման հետ: Մալիկը պարզ թվացող «Կենաց ծառ» հասկացությանը տալիս է տիեզերական կարևորություն: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են դերասաններ Բրեդ Փիթը և Շոն Փենը:

Մալիկը նկարահանել է ընդամենը 4 ֆիլմ, որոնք արժանացել են բարձր գնահատականի: Կաննում մրցանակի հանձմանը ռեժիսորը ներկա չի եղել, քանի որ նա երբեք չի հանդիպում լրագրողների հետ և չի մասնակցում կինոփառատոներին:


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/06/29/kenac-car-2906

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 737 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0