Ուրբաթ, 29.03.2024, 03:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 5 » Կաննի մրցանակակիր Նուրի Բիլգե Ջեյլանը «Ոսկե ծիրանում» (տեսանյութ)
14:24
Կաննի մրցանակակիր Նուրի Բիլգե Ջեյլանը «Ոսկե ծիրանում» (տեսանյութ)
Նուրի Բիլգե Ջեյլան
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր հերթական անակնկալն է մատուցում հանդիսատեսին. երևանյան պրեմիերաներ շարքում թուրք հանրահայտ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ կներկայացնի իր՝ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր՝ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:

Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին կինոնկարը՝ Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը:

«Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թե «նոր ու անսովոր բան» կլինի բլրի հետևում, բայց միշտ հար և նման, մի տեղ տանող, անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են… Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ՝ Ջեյլանը հաճախ էքսցենտրիկ լուծումներ է առաջարկում հանդիսատեսին՝ ցույց տալով կյանքի թե՛ լուսավոր, թե՛ դաժան կողմերը:

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոն։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_25395.html





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 886 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նուրի Բիլգե Ջեյլան, «Ոսկե ծիրան» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0