Չորեքշաբթի, 24.04.2024, 23:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Կաննի թիվ 1 սկանդալի հեղինակի ֆիլմը «Ոսկե ծիրանում» (տեսանյութ)
21:25
Կաննի թիվ 1 սկանդալի հեղինակի ֆիլմը «Ոսկե ծիրանում» (տեսանյութ)
Լարս Ֆոն Տրիեր
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի հանրահայտ, անկրկնելի, պրովոկացիոն, զարմանալի ռեժիսորի` Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը: Նրա սկանդալային հայտարարությունը Կաննի կինոփառատոնում ռեժիսորին դարձրեց անցանկալի հյուր, սակայն ֆիլմը մնաց մրցույթում եւ անգամ արժանացավ մրցանակի: «Ոսկե ծիրանի» երեւանյան պրեմիերաների շարքում ներառված «Մելանխոլիան» այն ֆիլմերից է, որոնք չեն կարող անտարբեր թողնել հանդիսատեսին: Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոնը:

Ֆոն Տրիերի այս ֆիլմը համարում են ֆիլմ-աղետ: Դեպքերը զարգանում են աշխարհի կործանման նախօրեին, երբ մարդիկ տարբեր վարքագիծ կարող են դրսեւորել: «Մելանխոլիա» ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Շարլոտա Գենսբուրը եւ Կիրստեն Դանստը: Վերջինս գլխավոր հերոսուհուն` Ջաստինին մարմնավորելու համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Կանացի լավագույն դերակատար» մրցանակին:

«Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-ից 17-ը: Փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, պետական աջակիցը` ՀՀ մշակույթի նախարարությունը:

Նշենք, որ Լարս Ֆոն Տրիերն ընթացիկ տարվա մայիսի 19-ին Կաննի կինոփառատոնի տնօրինության կողմից հայտարարվեց անցանկալի անձ` նախօրեի ասուլիսում արված հայտարարության պատճառով: «Մելանխոլիա» ֆիլմի դանիացի ռեժիսորը` պատասխանելով իր գերմանական արմատների մասին հարցին, նախ ասել էր, որ ըմբռնումով եւ կարեկցանքով է վերաբերվում Հիտլերին, այնուհետեւ ինքն իրեն հայտարարել «նացիստ»: «Երկար ժամանակ ես կարծում էի, որ հրեա եմ, եւ դրանով հպարտ ու երջանիկ էի: Այժմ ես հայտնաբերեցի, որ իրականում ես նացիստ եմ, եւ դա ինձ հաճույք պատճառեց: Ես ցանկանում եմ բոլորին ասել հետեւյալը` ես հասկանում եմ Հիտլերին եւ նույնիսկ մի փոքր համակրում: Դա չի նշանակում, որ ես արդարացնում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմը կամ հրեաների դեմ որեւէ բան ունեմ, թեեւ Իսրայելը դեռ այն գլխացավանքն է»: La Stampa թերթի փոխանցմամբ, նա հավելել է նաեւ. «Մենք` նացիստներս, մեծ գործեր ենք անում»: Կինոֆառատոնի տնօրինությունը պարզաբանումներ էր պահանջել նրանից, ինչից հետո ռեժիսորը ներողություն էր խնդրել` պնդելով, որ ինքը ոչ հակահրեա է, ոչ նացիստ եւ ոչ էլ ռասիստ: Կազմակերպիչներն ընդունել էին ասվածն ի գիտություն, սակայն հայտարարել, որ երբեւիցե թույլ չեն տա այս միջոցառումը նման արտահայտությունների բեմահարթակ դարձնել:


Աղբյուր`http://nt.am/news.php?p=1&c=c&h=1&l=l1&?p=1&c=c&t=0&r=0&year=2011&month=07&day=02&shownews=1047216&LangID=4#1047216



Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 765 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0