Ուրբաթ, 19.04.2024, 09:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Կառավարությունն իր ձեռքով խախտում է իր իսկ օրենքները. Սաշուր Քալաշյան
17:08
Կառավարությունն իր ձեռքով խախտում է իր իսկ օրենքները. Սաշուր Քալաշյան
թմբուկ
Վերջերս տեղի ունեցած Հանրային խորհրդի հանձնախմբի նիստում, որի օրակարգում դրված էր կառավարության շենքի բակում նախատեսված թմբուկի կառուցման հարցը, ձայների մեծամասնությամբ ընդունվել էր թմբուկի կառուցման անհրաժեշտության փաստը։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում մենկաբանեց, որ թմբուկի կառուցման կողմնակիցները քվեարկել են թամանյանական մտահղացման օգտին։ Այն, ինչ ներկայացվել է իրենց, ըստ ճարտարապետի, ոչ մի կապ չունի թամանյանական նախագծի հետ։

«Պետությունը գործարքի է գնացել ապօրինաբար, վաճառել է մի հողատարածք առանց հայտամրցույթի, հողի արժեքը սահմանել ու պայմանագիր է կնքել առնողի հետ։ Դա ինչ-որ խարդախ գործարք է»,- ասաց Ս.Քալաշյանը՝ ավելացնելով, որ Կառավարության շենքը պետության կողմից ճանաչված հուշարձան է, որին ձեռք տալու համար նախ պետք էր ստանալ Հուշարձանների պահպանության հանձնաժողովի համաձայնությունը, որը չի արվել։

Բացի այդ, ըստ նրա, շենքի նախագիծը պատվիրվել է քաղաքաշինության նախարարությանը, որն իրավունք չունի կազմել նախագիծ։ «Դրա համար պետք է մրցույթ հայտարարվեր։ Կառավարությունն իր ձեռքով խախտում է իր օրենքները»,- ասաց Ս.Քալաշյանը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27395.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 772 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սաշուր Քալաշյան, թմբուկ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0