Շաբաթ, 20.04.2024, 08:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » Կառավարությունը չի հասկանում, որ թալանում է մեր մշակութային ժառանգությունը. Լևոն Բարսեղյան
14:33
Կառավարությունը չի հասկանում, որ թալանում է մեր մշակութային ժառանգությունը. Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է վերականգնել ու Գյումրիում թողնել նկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» և «Գորգ են գործում» որմնանկարները:

Մեկնաբանելով կառավարության որոշումը՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում հիշեցրեց հունիսի 29-ին Գյումրիի 35 հասարակական կազմակերպությունների՝ վարչապետին հղած նամակի մասին, որտեղ վերջիններս հետ էին պահանջում իրենց քաղաքի որմնանկարները։

«Կառավարությունը չի հասկանում, որ թալանում է մեր մշակութային ժառանգությունը»,- զայրացած ասաց Լ.Բարսեղյանը՝ նշելով, որ եթե կառավարությունը ցանկանում է հասարակական պատերազմ, ապա այն կստանա:

«Պիտի վերադարձնեն 4 որմնանկարները: Կառավարությունից ակնկալիք չունեմ, քանի որ այն սպառել է իրեն, իսկ մշակույթի նախարար մենք չենք էլ ունեցել»,- նշեց վերջինս՝ հավելելով, որ իրենք սպասելու են վարչապետի պատասխանին:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28169.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 977 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լևոն Բարսեղյան, Մինաս Ավետիսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0