Ուրբաթ, 19.04.2024, 02:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Կառավարությունը որոշել է վերանորոգել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքը
14:11
Կառավարությունը որոշել է վերանորոգել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքը
 Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ
Կառավարությունն իր այսօրվա` օգոստոսի 11-ի նիստում որոշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացրել 45 մլն դրամ` «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գումարով հիմնանորոգման կենթարկվի ինստիտուտի շենքը, կկահավորվեն լսարաններն ու աշխատասենյակները, ժամանակակից տեխնիկայով կապահովվեն կինոբաժնի տաղավարները, կիրականացվեն ուսումնառության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Համապատասխանաբար 13 մլն 640 հազար, 24 մլն 485 հազար եւ 2 մլն 450 հազար դրամ է հատկացվել Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտա-մանկավարժական քոլեջի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի եւ Աբովյանի կրթահամալիրի նորոգման նպատակով։

Մեկ այլ որոշմամբ,  ոստիկանությանը թույլատրվել է այլ ծառայության ծրագրով նախատեսված միջոցների հաշվին 6 մլն 500 հազար դրամ գումարի սահմանում նորոգել «Դինամո» մարզական ՀԿ-ի մարզադահլիճը` Համահայկական 5-րդ խաղերի մարզական միջոցառումները պատշաճ անցկացնելու համար։

ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գործունեության վերաբերյալ տեսաֆիլմ նկարահանելու համար ծառայությանը հատկացվել է 1 մլն 895 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ նախագահի սահմանած «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եւ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 80 մլն դրամ։

Իր ընդունած երկու որոշումներով փոփոխություններ կատարելով նախկին որոշումներում, կառավարությունը դրանով իսկ Տաթեւի եւ Գեղարդի վանական համալիրների շրջակայքն ապահովել է զբոսաշրջային անհրաժեշտ ենթակառուցվածքներով։


Աղբյուր`http://news.am/arm/news/70742.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 609 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0