Ուրբաթ, 26.04.2024, 03:55
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Կարեն Հարությունյանը Дети Пикассо խմբից և շոումեն Գարիկ Պապոյանը անակնկալ կմատուցեն հայ ռոքասերներին
22:01
Կարեն Հարությունյանը Дети Пикассо խմբից և շոումեն Գարիկ Պապոյանը անակնկալ կմատուցեն հայ ռոքասերներին
Կարեն Հարությունյան Дети Пикассо խմբից և շոումեն Գարիկ Պապոյան
Հունիսի 27-ին Երևանի Avand-Garde Folk կենտրոնում կայանալու է Jam session, որի մտահաղացման հեղինակներն են Ռուսաստանում հայտնի Дети Пикассо հայկական ռոք խմբի կիթառահար Կարեն Հարությունյանը և հումորիստ, երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանը (Vitamin Club):

Ինչպես նշեցին կազմակերպիչները, միջոցառման մտահաղացումը առաջացել է օրերս, երբ Կարեն Հարությունյանը հանգստի նպատակով ժամանել է Հայաստան: Գարիկ Պապոյանը չցանկացավ բացել փակագծերը, սակայն նշեց, որ համերգի ընթացքում նրանք երկուսով կանեն Дети Пикассо խմբի մի քանի երգերի իմպրովիզացիաներ, սակայն կլինեն հրավիրված երաժիշտներ և երգիչներ, ում անակնկալ կերպով կհրավիրեն բեմ, առաջարկելով տարբեր տեսակի իմպրովիզներ: Չի բացառվում նաև հանդիսատեսի մասնակցությունը իմպրովիզներին: Մտահաղացման մտածում են Jam session-ի շարունակության մասին նաև: Նրանց խոսքերով եթե լինի դրական արձագանք, նրանք այն կշարունակեն հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին, արդեն խմբի մեներգչուհի Գայանեի հետ միասին:

Պապոյանը օգտագերծում է «Ռոք սերունդ» արտահայտությունը, շեշտելով, որ դա զուտ բառակապակցություն չէ, այլ գաղափարախոսություն, և Հարությունյանը առաջին մարդկանցից է, ով հանձն առավ տանելու և օգնելու ձևավորել նման գաղափարախոսություն: Երկուսն էլ միջոցառմանը չեն բացառում ոչինչ և նույնիսկ հայտնի չի լինելու Jam session-ի տևողությունը:

Дети Пикассо խումբը ներկա պահին դադարեցրել է իր գործունեությունը, սակայն Կարեն Հարությունյանի խոսքերով չի ցրվել: Խմբի մեներգչուհի Գայանե և կիթառահար Կարեն Հարությունյանները այժմ ապրում և ստեղծագործում են Հունգարիայում, 25 տարվա պատմություն ունեցող Masfel խմբի կազմում, որտեղ կատարում են հայկական ֆոլկ երաժշտություն և այլն: Մինչ այդ, խումբը չի ունեցել մեներգիչ և հանդես է եկել էլեկտրոնային երաժշտության ժանրում: Նրանք հանդես են դալիս նաև Wattican punk ballet անունը կրող դուետով, որտեղ երկուսով փոխեփոխ նվագում են զանազան գործիքներ:

Jam session-ը դա երաժշտական գործողություն է, երբ երաժիշտները համպատրաստից, առանց պայմանավորվածության նվագում են տարբեր ստեղծագործություններ և կատարում իմպրովիզներ: Իմպրովիզները կարող են կատարվել ինչպես գոյություն ունեցող երաժշտության հիման վրա, այնպես էլ կարող են նոր ստեղծագործությունների ծնունդ հանդիսանան:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73121/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 932 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0