Ուրբաթ, 02.12.2022, 00:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Կարլա Կարապետյանի և Հակոբ Կուտսուզյանի ֆիլմերը կցուցադրվեն Ֆրեզնոյի հեռուստաալիքով
15:25
Կարլա Կարապետյանի և Հակոբ Կուտսուզյանի ֆիլմերը կցուցադրվեն Ֆրեզնոյի հեռուստաալիքով
Կարլա Կարապետյան
Օգոստոսի 9-ին և 12-ին Ֆրեզնոյի հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվելու են հայ կինոռեժիսորների ֆիլմերը: Առաջին օրը կցուցադրվեն կանադահայ կինոռեժիսոր Հակոբ Կուտսուզյանի «Հայ տարագիրը» և «Հայ աշուղներ», իսկ երկրորդ օրը` Կարլա Կարապետյանի «Screamers» ֆիլմը, հաղորդում է ԱՄՆ-ի Մասիս շաբաթաթերթը:

1991 թ. և Հայաստանի անկախությունը նոր սկզբի խթան դարձավ Կուտսուզյանի համար: Նա ստանձնեց իր կյանքի ամենակարևոր ոդիսականը` առնչվել նախնիների առասպելական երկրին` ի որոնումն սեփական արմատների: «Հայ տարագիրը» ճանապարհորդություն է Կուտսուզյանի հետ` Հայաստանի հետ առաջին հանդիպմանն ընդառաջ, իր մոռացված ու երբեմն էլ անտեսված ինքնության հետ վերջնականապես միավորվելու փնտրտուք:

«Հայ աշուղներ» ֆիլմը պատմում է «Սայաթ-Նովա» աշուղական համույթի և այն աշուղների մասին, ում երգերը կատարում է համույթը:

Կարլա Կարապետյանի «Screamers» ֆիլմը պատմում է "System Of A Down” խմբի մասին, ովքեր արվեստի միջոցով փորձում են ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ-ի Business Wire լրատվական ծառայության մեկնաբանները Կարլա Կարապետյանի ֆիլմը այսպես են մեկնաբանել. - «Կ.Կարապետյանի ֆիլմը բացահայտում է ցեղասպանությունների կրկնության պատճառները, շարժառիթները` ներկայացվում է մարդկային ողբերգության վավերագրությունը` Հայկական ցեղասպանություն, հրեական Հոլոքոսթ, Կամբոջայի, Բոսնիայի եւ Ռուանդայի ցեղասպանություններ եւ այսօր դեռեւս շարունակվող մարդկային աղետը Դարֆուրում»:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75257/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 682 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ֆրեզնո, Կարլա Կարապետյան, Հակոբ Կուտսուզյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0