Չորեքշաբթի, 24.04.2024, 10:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Կաթողիկոսի վերաբերյալ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքը պարզապես աղավաղվել է
14:18
Կաթողիկոսի վերաբերյալ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքը պարզապես աղավաղվել է
Սամվել Կարապետյան
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգրի Բ-ին չի առաջարկել եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդելու Սանահինի խնդրի լուծմանը: Կարապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա պատմել է, որ 2006 թ-ին նա հիմնադրամի նախկին տնօրեն Արմեն Հախնազարյանի հետ միասին եղել է Կաթողիկոսի մոտ, ով ներկայացրել է իր ծրագրերը:

Հախնազարյանը, ով մահացել է 2009 թ-ին, Կարապետյանի խոսքով, Կաթողիկոսից ընդամենը հարցրել է, թե արդյոք հնարավոր չէ նոր կառուցվող եկեղեցիների հետ միասին փոքրիկ միջոցներ տրամադրել հին եկեղեցիները խնամելու համար և օրինակ է բերել Սանահինի գմբեթի խոտածածկը: Կաթողիկոսը պատասխանել է, որ սարերի վրա եղած վանքերի հետ նա գործ չունի:

Կարապետյանը նաև հավելեց, որ նրան հարցրել են Սանահինի մասին, նա ներկայացրել է վերը նշված 5 տարվա վաղեմության զրույցը, որին ընդամենը ներկա է գտնվել և որը լրատվամիջոցների կողմից աղավաղվել է:

Օրերս Facebook սոցիալական ցանցում աղմուկ է բարձրացվել «Չենք լռելու» հասարակական կազմակերպության կողմից, ով ներկայացրել է լրատվամիջոցի հարցազրույցը, որտեղ տրված է այս խոսակցության աղավաղված տարբերակը, ինչի հիման վրա հասարակական վրդովմունքը ավելի է սրվել. բանը հասել է Կաթողիկոսին հեռացնելու պահանջ ներկայացնող խմբեր ստեղծելուն սոցիալական կայքում:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74685/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 752 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սանահին, Սամվել Կարապետյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0