Շաբաթ, 27.04.2024, 08:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Կայացավ «Արմենիա» պարի «Ժողովրդական» համույթի համերգը
14:46
Կայացավ «Արմենիա» պարի «Ժողովրդական» համույթի համերգը
 Արմենիա
Օգոստոսի 12-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի «Եղբայրություն» հայ համայնքի «Արմենիա» պարի «Ժողովրդական» համույթի համերգը: ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված շուրջ երկու ժամ տևած համերգն ընթացավ հանդեսի ջերմ ծափողջյունների ներքո:

Համերգին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի գործիչներ, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները և այլք:

2000թ. Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ Կրասնոյարսկում ստեղծված համույթը սկզբնական շրջանում կազմված էր հիմնականում աղջիկներից: Տարեցտարի, սակայն, համույթի անդամների թիվն աճում է, պարային համարներն` ավելանում: Վերջին տարիներին բեմադրվել են նոր ստեղծագործություններ նաև տղամարդկանց մասնակցությամբ:

Հանդիսատեսի համակրանքին արժանացած «Արմենիա» պարի «Ժողովրդական» համույթն արդեն համերգներով հանդես է եկել ՌԴ տարբեր քաղաքներում: 10-ամյա գործունեության ընթացքում համույթն արժանացել է 70-ից ավելի պարգևների: Այսօր «Արմենիա»-ի պարացանկում կա 24 համար: Համույթի այցեքարտն է դարձել շարժումներով հարուստ և խորիմաստ «Արցախ» պարը:
«Արմենիա» համույթը Հայրենիքում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում:

2010թ. հոկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը և նախարարի տեղակալ Ս.Պետրոսյանը Կրասնոյարսկում մասնակցեցին «Արմենիա» պարային համույթի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որտեղ ՀՀ սփյուռքի նախարարը «Արմենիա» համույթի գեղարվեստական ղեկավար Ռ.Ասատրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով: Հաղորդում են Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից:
 

Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/16/armenia-concert/

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 939 | Ավելացրեց: admin | Տեգեր: համերգ, Արմենիա, պարի «Ժողովրդական» համույթ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0