Չորեքշաբթի, 08.05.2024, 06:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Կայացավ «Բարեկամություն» անսամբլի համերգը
19:04
Կայացավ «Բարեկամություն» անսամբլի համերգը
Բարեկամություն
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի տոնական ելույթը' նվիրված անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր Նորայր Մեհրաբյանի 70-ամյակին: Համերգի առաջին բաժնում կատարվեցին «Կարմինա Բուրանա», «Եռաբլուր», «Ծիրանի ծառ», «Լեռնեցիներ», «Էշխեմեդ», «Թամզարա», «Գյումրվա շորոր», «Խաղ պար», «Կռունկ», «Կիլիկիա», «Վալս» ստեղծագործությունները, իսկ երկրորդ բաժնում կայացավ Ա. Բորոդինի «Պոլովեցյան պարեր»-ի պրեմիերան:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ն. Մեհրաբյանը, համերգը իսկական տոն եւ յուրօրինակ հաշվետվություն է հանդիսատեսի առջեւ: «Համերգի կազմակերպման գործում ինձ շատ օգնեց խումբը' իր նվիրվածությամբ, ազնվությամբ, կատարողական մակարդակով. չի կարելի անտեսել նրանց քրտնաջան աշխատանքը»,- նշեց Ն. Մեհրաբյանը' հավելելով, որ անսամբլը եղել է իր ամբողջ կյանքի եւ ստեղծագործական էության նպատակն ու երազանքը: «Առանց մեր ակունքներն իմանալու հնարավոր չէ առաջ գնալ, զարգանալ: Պետք է լավ իմանալ մեր ժողովրդի պատմությունը, արմատները, երաժշտությունը, բայց այդ ամենը արտահայտել այսօրվա շնչով»,- նշեց նա: Համերգին մասնակցեց նաեւ Մյունխենից հրավիրված «Forceful Feelings» («Հզոր զգացմունքներ») բալետային խումբը, որը հուլիսի 2-ին կներկայանան նաեւ առանձին մենահամերգով: Նշենք, որ համույթը մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Բացի հայկական ժողովրդական երաժշտությամբ բեմադրված պարերից, անսամբլի պարացանկում կան նաեւ աշխարհահռչակ արդի կոմպոզիտորների գործերով բեմադրված' աշխարհի ժողովուրդների պարեր, ժամանակակից համարներ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657360/

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 839 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0