Ուրբաթ, 19.04.2024, 21:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 11 » Կայացավ հայ երեխաներին նվիրված` ռուս երաժիշտների մասնակցությամբ բարեգործական համերգը
11:50
Կայացավ հայ երեխաներին նվիրված` ռուս երաժիշտների մասնակցությամբ բարեգործական համերգը
 Երեւանի Ռուսական արվեստի թանգարան
Օգոստոսի 10-ին Երեւանի Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Ռուսաստանի երաժիշտները' հայ երեխաներին» խորագիրը կրող բարեգործական համերգը:

Երկրորդ անգամ կազմակերպվող համերգի հեղինակն է ջութակահարուհի, բազմաթիվ միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր Սոնա Ազարյանը: Նրան հաջողվեց իր ռուս գործընկերների հետ կյանքի կոչել կարեւոր մարդասիրական առաքելություն' ուղղված Երեւանի թիվ 13 դպրոց- ինտերնատը բարձրակարգ երաժշտական գործիքներով ապահովելուն եւ աջակցելուն: Դպրոցը գործում է 1937 թվականից, տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ տաղանդավոր շրջանավարտներ, որոնցից շատերն աշխատել են հայ եւ ռուս ֆիլհարմոնիկ նվագախմբերում, առաջատար թատրոններում: Մինչ համերգային ծրագրի սկսվելը կազմակերպվեց հանգանակություն, որից ստացված հասույթը տրամադրվելու է դպրոց-ինտերնատի կարիքները հոգալուն:

«Հույս ունենք, որ նախագիծը շարունակական կլինի, քանի որ այս դպրոցի երեխաներն իսկապես շատ տաղանդավոր են: Մեր գլխավոր նպատակն է, որ կարողանանք նրանց ուղարկել նաեւ միջազգային հեղինակավոր փառատոնների, ինչպիսին օրինակ «Շիլկունչիկ»-ն է»,- համերգային ծրագրի սկզբում նշեց ջութակահարուհին:

Իրենց մասնակցությամբ եւ կատարումներով հանդիսատեսին գեղագիտական հաճույք պատճառեցին նաեւ ռուսազգի պահանջված երաժիշտներ, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ, ինչպես, ասենք, Վալենտինա Բորիսովան եւ Աննա Գրիշինան:

«Մեծ սիրով եմ առաջին անգամ կատարում կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ստանցիա» ստեղծագործությունը հայ հանդիսատեսի համար, երաժշտության մեջ կան նաեւ ազգային ելեւէջներ»,- ստեղծագործության պրեմիերայից առաջ ասաց Վ. Բորիսովան:

Կոմպոզիտոր Վիլլի Վայների «Արարչություն» ստեղծագործությունը կատարեց հանրահռչակ դաշնակահուրի Աննա Գրիշինան:

Իրենց հերթին թիվ 13 դպրոց-ինտերնատի տնօրեն եւ փոխտնօրեն Սամվել Երանյանը եւ Առնո Բարխուդարյանը շնորհակալական խոսքեր ուղղեցին բարեգործական միջոցառման կազմակերպիչներին եւ շնորհակալագրեր հանձնեցին նրանց:

«Երեխաների համար սա անգնահատելի ներդրում է, քանի որ նրանք հավատում են, որ երաշտությունը նրանց կյանքի անբաժանելի մասն է»,- հավելեց դպրոցի փոխտնօրենը: Համերգային ծրագրին երաժշտական գործիքներ է տրամադրել ՀՊՖՆ-ն'մաեստրո Էդուարդ Թոփչյանի, եւ «YAMAHA» ընկերությունը 'Տիգրան Արշակյանի գլխավորությամբ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660862/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 623 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռուսական արվեստի թանգարան, Երեւան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0