Ուրբաթ, 19.04.2024, 07:33
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Մայիս » 20 » Կբացահայտվի նոր մտածողություն
02:17
Կբացահայտվի նոր մտածողություն
Մեկնարկեց «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագրի առաջին օրը: Այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ներկայացվեցին իտալական, գերմանական և պորտուգալական ֆիլմեր:

Փառատոնի նախագահի հավաստմամբ` ֆիլմերը տարբեր են, ինչի մասին վկայում են անվանակարգերը:

«Մեկ կադր-մեկ րոպեում» անվանակարգում պետք է լինի 1 րոպեում 1 կադրով նկարահանված ֆիլմ, «Կարճ ֆիլմերի» սահմանը մինչև 20 րոպե է, իսկ «Կինո առանց սահմանի» անվանակարգում թե ժանրային սահմանների և թե տևողության ազատություն կա»,-ասաց փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարեն:

Նա դիտարկմամբ` բավականին հետաքրքիր ֆիլմեր են ներկայացված, սակայն նա ափսոսում է, որ հատկապես երիտասարդ լսարանն այսօր այնքան էլ ակտիվ չէ:

«Հավաքվել ենք` մեր երիտասարդությանը ցույց տալու , թե առաջին քայլեր անող իրենց տարեկից քիչ հայտնի ռեժիսորներն ինչ ֆիլմեր են նկարահանում ամբողջ Եվրոպայում»,-ասաց փառատոնի նախագահը:

Ըստ նրա` փառատոնի նպատակը մեկն է` մեր երկրում օգտակար լինել կինոյի զարգացմանն ու բացահայտել տաղանդավոր երիտասարդներին:
Փառատոնին ներկայացված են երիտասարդ ռեժիսորների աշխատանքներ մոտ 45 երկրներից: Ընդհանուր առմամբ` կցուցադրվի 398 ֆիլմ:

Մրցութային ծրագրի առաջին օրը վատ տպավորություն չթողեց Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ժյուրիի նախագահ, օպերատոր- բեմադրիչ Վահագն Տեր-Հակոբյանի վրա: Նրա կարծիքով` փառատոնի նպատակներից մեկն էլ նոր մտածողության բացահայտումն է:

«Այսօրվա դիտման մեջ նոր լուծումներ չտեսա, ցավոք, բայց կային լավ գաղափարներ, որոնք հուզում է դիտողին»,-ասաց ժյուրիի նախագահը:

Փառատոնի մրցանակակիրները պարզ կդառնան մայիսի 24-ին:



Աղբյուր` http://www.a1plus.am/am/culture/2011/05/18/npak



Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 896 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0