Շաբաթ, 20.04.2024, 19:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Կբացվի Գ. Խաչատուրյանի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես
19:13
Կբացվի Գ. Խաչատուրյանի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես
Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում վաղը' հուլիսի 1-ին, կբացվի վիրահայ հայտնի նկարչուհի Գայանե Խաչատուրյանի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի գիտաշխատող Եվգենյա Ֆիլբուլյանը, ցուցահանդեսը ներկայացնելու է նկարչուհու մասին պատմող լուսանկարներ, որոնք տարբեր լուսանկարիչների աշխատանքներ են: «Բացի դրանից, ցուցահանդեսին կներկայացվեն Գ.Խաչատուրյանի մի քանի գրաֆիկական գործեր»,- ասաց նա:

Նշենք, որ Գայանե Խաչատուրյանն իր ողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում: Շուրջ 700 գեղանկարների եւ գրաֆիկական աշխատանքների հեղինակ է: Նկարչուհին ապրել է աղքատության մեջ, ունեցած գումարով էլ օգնել է Թբիլիսիի հայկական թատրոնին: Այժմ նրա կտավները վաճառվում են 30 000 ԱՄՆ դոլարից ոչ պակաս: Գայանե Խաչատուրյանը մահացել է 2009-ի մայիսի 1-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Նրա աճյունը հանգչում է Թբիլիսիում Հայ գրողների եւ հասարակական գործիչների' Խոջիվանքի պանթեոնում:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657182/



Կատեգորիա: Լուսանկարչություն | Դիտումներ: 717 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0