Ուրբաթ, 09.12.2022, 21:03
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Կհրատարակվի հայ կինոյի պատմության առաջին հանրագիտարանը
17:35
Կհրատարակվի հայ կինոյի պատմության առաջին հանրագիտարանը
Հայկական ազգային կինոակադեմիա
Վերջերս հիմնադրված «Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպությունը նախատեսում է հրատարակել հայ կինոյի պատմության առաջին հանրագիտարանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հասարակական կազմակերպության նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Դավիթ Մուրադյանը, այդ ծրագիրը չափազանց կարեւոր է, քանի որ այն ամփոփ կներկայացնի հայ կինոյի զարգացման պատմությունը:

Դ. Մուրադյանի խոսքով' ակադեմիան կունենա նաեւ հատուկ մրցանակ, որը կշնորհվի 2 տարին մեկ անգամ: «Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ-ին»,- ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ հասարակական կազմակերպության ստեղծմամբ այսուհետ ցանկացած միջազգային մրցույթի ֆիլմ ներկայացնելու համար անհրաժեշտ է տեղի կինոակադեմիայի որոշումը եւ երաշխավորագիրը: Մինչ այս, Հայաստանից արտասահմանյան փառատոներ ֆիլմ ներկայացնելու համար հեղինակները երաշխավորագրեր էին ստանում ՀՀ կառավարությունից կամ մշակույթի նախարարությունից:

Նշենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան կինոփառատոնի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ «Շարմ» ընկերության» հետ: Կինոակադեմիայի անդամ կարող են դառնալ կինոյի բնագավառում առնվազն 10 տարվա փորձ ունեցող, որոշակի հաջողությունների հասած կինոգործիչները: Ակադեմիային այժմ անդամակցում են դերասան Սոս Սարգսյանը, երգահան Տիգրան Մանսուրյանը, ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանը, Հարություն Խաչատրյանը եւ այլք:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659226/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 812 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայկական ազգային կինոակադեմիա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0