Հինգշաբթի, 25.04.2024, 14:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Կիմայի «Կարոտը»
17:42
Կիմայի «Կարոտը»
Ձեռքիս է մեր օրերի ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ, այլեւ բոլորովին անծանոթ շարքային հայ տիկնոջ՝ Կիմա Մկրտչյանի «Կարոտ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն։ Ընթերցում եմ առաջին, երկրորդ, երրորդ բանաստեղծությունները եւ ոչ թե որոշում, այլ անկարող եմ լինում գրիչը ձեռքս չառնել՝ ասելու համար. ահա թե ի՛նչ, մեր օրերում, փաստորեն, ոչ պրոֆեսիոնալ բանաստեղծների շարքում հանդիպել Կիմայի մակարդակի հրաշալի բանաստեղծուհու: Ընտրություն կատարելու հարկ էլ չկա, քանզի գրքույկի գրեթե բոլոր բանաստեղծություններն էլ ոչ թե սկսնակի, այլ պրոֆեսիոնալ բանաստեղծի գրչի մակարդակի են։
Օրինակ, այս մեկը.

Ո՞վ է հայը...
Ժայռից ապարանք կերտող,
Քարից թել ու վուշ մանող,
Ցամաք ձորեր շենացնող
Խաղաղ շինական է Հայը...
Ի՞նչ է հայը...
Մի բուռ հող է,
Հատուկենտ է,
Հատուկենտն էլ
Ոգեկծիկ...

ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆ
բանասիրական
գիտությունների դոկտոր

Հ.Գ Կիմա Մկրտչյանը, բացի այս գրքից, հրատարակել է եւս երկու ժողովածու: Բոլոր գրքերում էլ նույն գաղափարն է՝ շիտակ մարդն է բացարձակ արժեք, դրա համար էլ հեղինակը մարդկանց հորձանուտում Մարդու որոնումների մեջ է:


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96213/view

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 812 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0