Ուրբաթ, 19.04.2024, 18:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » «Կինոաշուն-2011»-ի մարզային ցուցադրությունների մեկնարկը` սեպտեմբերին
13:23
«Կինոաշուն-2011»-ի մարզային ցուցադրությունների մեկնարկը` սեպտեմբերին
Կինոաշուն-2011
Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն» 2011թ. ազգային կինոյի ծրագրի շրջանակներում մարզային ցուցադրությունները կսկսվեն սեպտեմբերից' ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, մարզային ցուցադրություններից հետո կսկսվեն Երեւանի համայնքային ցուցադրությունները' ընդգրկելով բոլոր վարչական շրջանները: Յուրաքանչյուր համայնքում' այգիներում, մինչեւ սեպտեմբերի վերջ կկազմակերպվեն բացօթյա ցուցադրություններ: Իսկ ահա հոկտեմբերին ծրագիրը համաքաղաքային հնչեղություն ձեռք կբերի, եւ «Կինոաշուն» ծրագրի եզրափակիչ օրը քաղաքի կինոթատրոններում միաժամանակ կկայանա մեկ ֆիլմի պրեմիերա: Գ. Գեւորգյանը հավաստիացրեց, որ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն 2011թ. կինոոլորտի անվանի հոբելյաններ, սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերի եւ մի շարք այլ հետահայաց ցուցադրություններ:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա միջոցառման բուն ամսվա ընթացքում միջոցառումները եւ ցուցադրությունները կլինեն ոչ թե ամեն օր, այլ առանձին-առանձին' հոբելյաններ, հետահայաց ժապավենային ցուցադրություններ տարբեր ժամանակաշրջանների համար, գրքի շնորհանդեսներ, ժապավենների պատճենահանում, սփյուռքահայ կինոռեժիսորների ֆիլմերի ցուցադրություն եւ այլն:

«Պետք է այնպես նախապատրաստվել, որ հոկտեմբերին կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում դառնա տոն եւ հետաքրքիր իրադարձություն»,- նշեց Գ. Գեւորգյանը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658168/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 700 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0