Հինգշաբթի, 25.04.2024, 09:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » «Կինոն եւ թատրոնը տարբեր հասկացություններ են» (տեսանյութ)
14:34
«Կինոն եւ թատրոնը տարբեր հասկացություններ են» (տեսանյութ)
Ռոման Բալայան
«Թռիչքներ երազում և արթմնի», «Համբույր», «Պահպանիր ինձ իմ թալիսման» կուլտային ֆիլմերի հեղինակ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ,կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը Երեւանում է:

70-ամյա կինոռեժիսորին հանդիպեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցների և հյուրերի համար փառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանի կազմակերպված ընդունելությանը:

Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում ծնված, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան աշխատած, Երևանի պետական թատերական ինստիտուտի եւ Կիևի պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի շրջանավարտ Ռոման Բալայանը և ոչ մի ֆիլմի դիտման ցուցադրության կինոփառատոնի շրջանակներում չի մասնակցում:

Իսկ այ որպես հայ ուրախ է, որ Երևանում, որն աշխարհին այդքան էլ հայտնի քաղաք չի, ամռան այս շոգին այսքան հյուրեր է ընդունում արտասահմանից: Նրանք գոհ ու երջանիկ վերադառնում են, հետո էլ պատմում են այս հրաշք երկրի մասին ու համոզում այցելել:

Այս առումով Բալայանը, ի տարբերություն իր որոշ կոլեգաների, որոնք դժգոհում են, ասելով, որ կա փառատոն, բայց չկա կինո, ողջունում է փառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությունը: Եվ, ընդհանրապես, կինոն և փառատոնը, նրա կարծիքով, տարբեր հասկացողություններ են:

«Ինձ համար կա հայ կինոյի մի քանի հանճարեղ ֆիլմ` Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ», Արտավազդ Փելեշյանի բոլոր ֆիլմերն անխտիր, Կարեն Գևորգյանի ֆիլմերը, և իհարկե Հենրիկ Մալյանի ֆիլմերը: Սակայն, ընդհանուր առմամբ, հայկական ժամանակակից կինոյի հետ ծանոթ չեմ: Թերևս միայն կինոռեժիսոր Արամ Շահբազյանի մասին կարող եմ ասել, որ շատ շնորհալի երիտասարդ է, և կարծում եմ կգա ժամանակ, երբ նրանով կհպարտանանք»,-ասաց նա:


Աղբյուր`http://www.a1plus.am/am/culture/2011/07/13/apricot





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 806 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 14
Հյուրեր: 14
Օգտվողներ: 0