Ուրբաթ, 26.04.2024, 12:13
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Կինոռեժիսոր Պավել Պավլիկովսկին հանդիպեց ապագա հայ կինոգործիչների հետ
20:51
Կինոռեժիսոր Պավել Պավլիկովսկին հանդիպեց ապագա հայ կինոգործիչների հետ
Ոսկե
Հուլիսի 15-ին կինոռեժիսոր Պավել Պավլիկովսկին հանդիպեց Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների հետ: Զրույցի գլխավոր թեման ֆիլմերի քանակն էր և դրանց որակը: «Այսօր չափազանց շատ են ֆիլմեր նկարվում, որովհետև կինոռեժիսորների մեծ մասը ֆիլմ է նկարում նկարելու համար», ասաց Պավլիկովսկին: Նրա կարծիքով, ռեժիսորներից շատերը ֆիլմերում առաջ չեն տանում որևէ գաղափար, կամ ավելի վատ` նրանք ասելիք չունեն:

Խոսելով իր ֆիլմերի մասին, Պավլիկովսկին ասաց, որ նա, ինչպես շատ ռեժիսորներ, սցենարը չի դարձնում ֆիլմի կմախք, և հաճախ փոփոխում է այն:

Վերջում ռեժիսորը ապագա կինոռեժիսորներին խորհուրդ տվեց չհիասթափվել փոքր բաներից, ասելով, որ եթե նրանք ցանկանում են նկարել ֆիլմեր, նրանց ոչինչ չպետք է խանգարի:

Հանդիպումից հետո PanARMENIAN.Net   թղթակցին հայտնեց, որ նրան դուր է գալիս հայ կինոդիտողը, սակայն պասիվություն է նկատում նրանց մեջ, հատկապես ցերեկվա կինոսեանսներում:

1990-ականներին Պավել Պավլիկովսկին առավելապես հայտնի էր իր վավերագրական ֆիլմերով, այնուհետև նա անցում է կատարում դեպի գեղարվեստական կինո և արժանանում BAFTA (Ֆիլմի և հեռուստատեսության ակադեմիա) մրցանակին «Սիրո ամառը» ֆիլմի համար:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74523/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 694 | Ավելացրեց: admin | Տեգեր: Պավել Պավլիկովսկի, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0