Չորեքշաբթի, 24.04.2024, 05:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 18 » Կինոթատրոնների սակավությունը` «Ոսկե ծիրան»-ի թերություն
13:17
Կինոթատրոնների սակավությունը` «Ոսկե ծիրան»-ի թերություն
Ոսկե ծիրան
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի անցկացման հիմնական դժվարությունը Հայաստանում կինոթատրոնների պակասն էր: Կինոփառատոնի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը' հավելելով, որ կինոփառատոնային կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է: «Կինոփառատոնն այս տարի էլ նմանատիպ հաջողությամբ անցավ, որովհտեւ Հայաստան էին եկել իսկապես կինոյից հասկացողներ եւ կինոյով ապրող մարդիկ»,- ասաց Հ. Խաչատրյանը' հավելելով, որ հաղթող ֆիլմերի ընտրությոնը կատարել են միջազգային ժյուրիի ազնիվ եւ արդար անդամները: «Հուսանք, որ նրանք նորից կգան Հայաստան' արդեն որպես զբոսաշրջիկներ»,- հույս հայտնեց նա: Փառատոնի փակումից հետո լրագրողների հետ հանդիպեցին փառառտոնի ժյորիի անդամները եւ կիսվեցին իրենց ստացած տպավորություններով: Կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ, հարավկորեացի Չհո Յոուն-չունը նշեց, որ իր համար երջանկություն եւ պատիվ էր Հայաստանում գտնվելը: ««Ոսկե ծիրան»-ը հայտնի է աշխարհով մեկ: Այն հայկական կինոն տարածելու լավագույն միջոց է»,- ասաց նա:

Նույն մրցութային ծրագրի ժյուրիի անդամ, հայ Վահագն Տեր-Հակոբյանն այն կարծիքը հայտնեց, որ փառատոնը մայրաքաղաքում յուրօրինակ կինոյի տոն է պարգեւել: «Փառատոնի նպատակը կարելի է կայացած համարել, որովհետեւ ինքս եմ տեսել, թե ինչ լեցուն էին լինոմ կինոդահլիճները կինոդիտումների ընթացքում»,- ասաց նա' հավելելով, որ նրանց շարքերում շատ են եղել երիտասարդները: Վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ, իրանցի Ամիր Էսֆանդիարին նշեց, որ Իրանում ինքը վերջին 20 տարիների ընթացքում բազմապիսի կինոփառատոներ է անցկացրել եւ գիտի, թե դա ինչ դժվարությունների հետ է կապված: «Ոսկե ծիրան»-ը յուրահատուկ փառատոնային ծրագիր ուներ: Նույնիսկ մենք ցանկանում էինք մեկ մրցանակ եւս ավելացնել»,- ասաց Ա. Էսֆանդիարին' հավելելով, որ իր մոտ այնպիսի տպավորություն էր Հայաստանում, կարծես թե ինքը տանն է: «Հայկական համայնապատկեր» ֆիլմի ժյուրիի անդամ, ռուս Ելենա Ստիշովան նշեց, որ ծրագրին ներկայացված 17 ֆիլմերից հիմնական մասը եղել է Հայոց ցեղասպանության մասին, որն ինքը բնական է համարում: «Ռուս ժողովուրդն էլ սիրում է նկարահանել Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմեր»,- ասաց նա' խորհուրդ տալով հաջորդ տարվա ընթացքում առավել խիստ լինել ֆիլմերի ընտրության հարցում եւ չընդգրկել հեռուստատեսային ֆիլմեր:

Մրցութային նույն ծրագրի ժյուրիի մյուս անդամ, հնդիկ Նիրմալ Դհարի խոսքով' մինչեւ Հայաստան գալը, ինքը գրեթե ոչինչ չի իմացել Հայաստանի եւ հայկական կինոյի մասին: «Բայց գալով այստեղ' նկատեցի, որ կինոռեժիորների հետաքրքիր սերունդ է գալիս»,- ասաց նա:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658733/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 819 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0