Ուրբաթ, 26.04.2024, 23:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » Կկազմվի ուրարտական շրջանի հնավայրերի ամբողջական քարտեզը
16:41
Կկազմվի ուրարտական շրջանի հնավայրերի ամբողջական քարտեզը
 Սամվել
Ուրարտագիտության զարգացման համար հարկավոր է նախ եւ առաջ մի ամբողջական ժողովածուում ամփոփել այն բոլոր նյութերն ու տեղեկությունները, որոնք գտնվում են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» արգելոց- թանգարանի ղեկավար Գագիկ Գյուրջյանը’ հավելելով, որ ուրարտական հնավայրերի վերջին բացահայտումների համապատասխան քարտեզների կազմումն առաջնային կարեւորություն է ներկայացնում:

«Նմանատիպ քարտեզների կազմման համար արդեն աշխատանքներ տարվում են, եւ կան առաջին ձեռքբերումները: Վստահեցնում եմ, որ դրանց ամփոփումը մեկ ձեռնարկում կարող է նպաստել մեզ համար այդքան կարեւորություն ունեցող շրջանի ուսումնասիրության զարգացմանը»,-ասաց Գ. Գյուրջյանը’ հավաստիացնելով, որ միայն դրանից հետո կարելի է ձեռնամուխ լինել ուրարտագիտական կենտրոնի ստեղծմանը:

«Ուրարտական շրջանի մի շարք արժեքավոր հնավայրեր մանրամասն պեղվում եւ ուսումնասիրվում են մեր հարեւան երկու պետություններում’ Թուրքիայում եւ Իրանում: Հնավայրերի եւ հայտնաբերված բացառիկ նյութերի թիվը շատ մեծ է, եւ դրանց համակարգված ուսումնասիրումը, ինչպես նաեւ տեղեկությունների մեկտեղումն ուրարտագիտական կառույցի գործառույթը կարող են հանդիսանալ»,-ավելացրեց «Էրեբունի» արգելոց- թանգարանի ղեկավարը:


Աղբյուր`http://ankakh.com/2011/07/135785/

Կատեգորիա: Հնագիտություն | Դիտումներ: 954 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գագիկ Գյուրջյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0