Ուրբաթ, 26.04.2024, 04:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » «Կնոջ կերպարը Մ. Սարյանի արվեստում» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ 2012 թ.
16:54
«Կնոջ կերպարը Մ. Սարյանի արվեստում» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ 2012 թ.
Մարտիրոս Սարյան
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հուլիսի 15 բացվեց ցուցահանդես' «Կնոջ կերպարը Մ. Սարյանի արվեստում» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացվեցին Մ. Սարյանի նկարած շուրջ 30 կանանց դիմանկարներ, իսկ սլայդ-շոուի միջոցով ցուցադրվեցին այն կանանց դիմանկարները, որոնք չեն պատկանում տուն-թանգարանին. մասնավոր հավաքածուներում են կամ այլ թանգարաններում:

Ինչպես նշեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, վարպետն իր արվեստում լիովին փոխել է կնոջ դիմանկարի բովանդակությունը: «Նա, իր հայացքը կենտրոնացնելով բնորդուհիների դիմագծերի, բնորոշ կեցվացքի վրա, ձգտում էր բացահայտել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ներքին էությունը, նրանց հարուստ եւ հուզական ներաշխարհը»,- ասաց Ս. Սարյանը' հավելելով, որ իր դիմանկարներում Մ. Սարյանը ներկայացրել է մտավորական կնոջը, որն իր ստեղծագործական մասնակցությունն էր բերում նոր դարաշրջանի մշակութային արժեքների ստեղծմանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ 2012 թվականի սկիզբ:

Մ. Սարյանը, ժամանակին անդրադառնալով իր դիմանկարներին, նշել է. «Շատ հետաքրքիր է նկարել մարդուն շարժման մեջ: Այսպիսին է իմ փորձը դիմանկարի ստեղծման աշխատանքում: Ինձ թվում է' եթե այսպես աշխատենք, ապա չենք ունենա գեղեցիկ կամ տգեղ, հետաքրքիր կամ անհետաքրքիր մարդկանց: Ներքին բովանդակություն ունեցող մարդը հետաքրքիր է»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսի 7-ին տուն-թանգարանում արվեստասեր հասարակությանը ներկայացվեցին Մ. Սարյանի' կենաց ծառի խորհրդանիշն արտացոլող աշխատանքները: Ցուցահանդեսը կրում էր «Կենաց ծառը Սարյանի արվեստում» խորագիրը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658631/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 1143 | Ավելացրեց: admin | Տեգեր: ցուցահանդես, Մարտիրոս Սարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0