Հինգշաբթի, 25.04.2024, 04:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Կոչ` մասնակցելու «Հաբաբ Շատրվանների» վերականգնման աշխատանքներին
02:17
Կոչ` մասնակցելու «Հաբաբ Շատրվանների» վերականգնման աշխատանքներին
Հաբաբ Շատրվանների
«Հրանդ Դինք հիմնարկը» կոչ է հղել 18 տարին լրացած երիտասարդներին` մասնակցելու Էլյազըղ (Խարբերդ-Ակունքի խմբ.) նահանգի Կովանչըլար շրջանի Հաբաբ գյուղի շատրվանների վերանորոգման աշխատանքներին:

Հաբաբն այն գյուղն է, որտեղ ապրել է իրավաբան Ֆեթհիյե Չեթինի տատը, ըստ նրա «Մեծ մայրիկս» գրքի, իսկ այնտեղ գտնվող շատրվանները սեփականությունն են «Հալիլ եւ Ռուֆիկաշը Բեյլեր» հիմնարկության: Դրանք Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.) հայ ճարտարապետների ստեղծած շինությունների վառ օրինակներից են, որոնք, սանիտարական վատ պայմաններում գտնվելով հանդերձ, այսօր գործածվում են որպես ջրի աղբյուր գյուղացիների կողմից: Վերանորոգվելուց հետո դրանք արտահայտելու են իրենց ժամանակի բնորոշ հատկանիշները:


Վերանորոգման աշխատանքներին ֆինանսական օգնություն է խոստացել տրամադրել Թուրքիայի մշակույթի նախարարությունը: Մասնակիցների՝ գյուղում մնալու եւ սնվելու ծախսերը հոգալու է «Հրանդ Դինք հիմնարկը», որը նաեւ մշակել է պատմական-մշակութային թեմաներով միջոցառումների շարք նրանց համար:

Հ. Ծ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #145


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11758

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 862 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Հաբաբ գյուղ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0