Ուրբաթ, 26.04.2024, 12:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Կոմիտասյան երաժշտությունը` իտալական բեմերում
13:37
Կոմիտասյան երաժշտությունը` իտալական բեմերում
«Հովեր» կամերային երգչախումբ
«Մեր խմբերգի կատարումնեը լսում էին ամենուր, իսկ ձայնասկավառակները` գնում ամենաշատը»: Այսպես բնութագրեցին պատասխանատուները «Հովեր» կամերային երգչախմբի` Միլանի Լա Ֆաբրիկա դել Կանտո փառատոնին մասնակցությունը:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է դեռևս անցյալ տարվանից, երբ, «Հովեր»-ը, մասնակցելով Ֆրանսիայի ամենահեղինակավոր «Պոլիֆոլիա» /Բազմախենթություն/ փառատոնին, ստացել է Իտալական փառատոնի «ուղեգիր»:

Փառատոնային համերգաշարով երգչախումբը 8 օրում հանդես է եկել 7 համերգով` իտալական տարբեր քաղաքների համերգասրահներում:

«Փառատոնը ներկայացնում էին տարբեր տարածաշրջաններ: «Հովեր»-ը միակն էր մեր տարաշարջանից, որին ընտրել էր փառատոնի` խմբերգային ասոցիացիաների ղեկավարներից կազմված ժյուրին»,-ասաց գեղ. ղեկավարը:

«Եվրոպական երաժշտական ժառանգությունը որքան էլ մեծ է, այդուհանդերձ միօրինակ է»,-նշեցին բանախոսները` ավելացնելով, որ կոմիտասյան ռեպերտուարը աշխարհի համար նոր խոսք, նոր մտածողություն և երաժշտության նոր կերպար է:

«Որոշեցինք, որ մեր երգացանկը պետք է շատ յուրօրինակ լինի, որպեսզի նոր ասելիք լինի և կատարեցինք Կոմիտասի հոգևոր ու աշխարհիկ գործերը: Սակայն, դրանց կողքին մեր երիտասարդները հոյակապ կատարեցին նաև համաշխարհային ամենադժվար ու հետաքրքիր ստեղծագործությունները»,-պատմեց Սոնա Հովհաննիսյանը:

Իտալիայից վերադարձած պատվիրակների տպավորություններն այնքան բուռն էին, որ նրանք որոշեցին նաև լրագրողների հետ կիսվել և շփումն ավելի կենդանի դարձնելու համար պատմեցին, թե ինչպես օրինակ` մի բացօթյա համերգի ժամանակ, որտեղ շատ մոծակներ են եղել, երգիչները կատարել են` միաժամանակ «մոծակներ կուլ տալով»:
Նաև հավելեցին, որ Միլանի Տետրո Դել Վերմում կայացած համերգին ներկա էին նաև Միլանի քաղաքապետը և աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալին:

«Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը մեծ կարևորությամբ ընդգծեց, որ խմբերգի հաջողության առաջին գրավականը ներքին ուրախությունն ու համերաշխությունն է, սիրով աշխատելու կարողությունը. «Այդ ունակությամբ նրանք կարողանում են շփվել ցանկացած ազգի երգիչների հետ ու նրանց նույնպես վարակել իրենց աշխուժությամբ»:

Հայրենիք նոր վերադաձած «Հովեր»-ն արդեն նոր հրավերների է պատրաստվում: Երգչախմբի տնօրեն Արման Փարադյանը բոլոր չակերտները բացել չցանկացավ, բայց հրավերներ ուղարկած երկրները նշեց` Հոլանդիա, Չինաստան, Իտալիա, Հունգարիա: Իսկ մինչ այդ, «Հովեր»-ը սեպտեմբերի 8-ին ելույթ կունենա Կամերային երաժտության տանը:

Վերջում Սոնա Հովհաննիսյանը մեծ հպարտությամբ նշեց, որ հաջորդ տարի «Հովեր» կամերային երգչախմբի 20 ամյակն է և տեղեկացրեց, որ այդ կապակցությամբ պատրաստվում են շքեղ համերգի:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/06/30/hover/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 793 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0