Հինգշաբթի, 25.04.2024, 23:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Կոնսերվատորիայի ռեկտորին ոչ ոք չի ստիպել դիմում գրել, նա պարզապես հոգնել է
22:43
Կոնսերվատորիայի ռեկտորին ոչ ոք չի ստիպել դիմում գրել, նա պարզապես հոգնել է
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանին ոչ ոք չի ստիպել աշխատանքից ազատվելու դիմում գրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սերգեյ Սարաջյանը: «Ես հոգնել եմ, արդեն 65-ն անցել եմ, ուզում եմ զբաղվել արվեստով, ես լավ մանկավարժ եմ, ուզում եմ ամբիոն վարել, ուզում եմ պարապել իմ ուսանողների հետ, որոնց միշտ սիրել եմ»,- նշեց նա:

Իսկ թե ինչպե՞ս է նա պատրաստվում անել այդ ամենը, եթե հոգնել է, Սերգեյ Սարաջյանը պարզաբանեց. «Ռեկտորի գործից հոգնել եմ: Դրանք տարբեր գործեր են, ես ավելի շատ արվեստի մարդ եմ, քան  թե ադմինիստրատիվ, դրա համար ես ուզում եմ զբաղվել իմ արվեստով»: Թե ինչո՞ւ է Սարաջյանն այդքան տարի ղեկավարել Կոնսերվատորիան, եթե կարծում է, որ «ադմինիստրատիվ մարդ չէ», նա այսպես մեկնաբանեց. «Երեւի թե, ամեն մարդ իր կյանքում պետք է ամեն ինչ փորձի»:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով երեկ` հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել է  Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը:

Նախկին ռեկտորից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք Շահեն Շահինյանը կկարողանա՞ շարունակել նրա գործը: «Ես չեմ որոշողը, դա որոշելու է խորհուրդը, հանձնաժողովը, եթե լինի ալտերնատիվ, կընտրեն որեւիցե մեկին, որն ավելի արժանի է»,-ասաց նա:

Այսինքն` Շահեն Շահինյանն այդքան էլ արժանի չէ՞, հարցին էլ արձագանքեց. «Ես չեմ կարող ասել ոչ մի բան, միշտ կա ավելի արժանին, շատ ավելի արժանին: Ամեն ինչ հարաբերական է, նայած ով կդիմի, թերեւս լավագույններից մեկին կընտրեն երեւի»:

Ի դեպ, լուրեր էին տարածվել, թե Սարաջյանին ստիպել են դիմում գրել, քանի որ կաշառք է վերցրել: «Ինձ ոչ ոք չի ստիպել դիմում գրել, կաշառք էլ չեմ վերցրել»,- նշեց նա:

Մամուլում լուրեր են տարածվել,  թե ռեկտոր կնշանակվի Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, այժմ ԱՊՀ  Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանի մերձավոր Շահեն Շահինյանը, ով, ասում են, հատուկ ջանքեր է գործադրել նրա ռեկտոր նշանակվելու համար:


Աղբյուր`http://news.am/arm/news/65110.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 640 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0