Ուրբաթ, 26.04.2024, 10:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Կոնստանտին Օրբելյան. հայ երիտասարդ երգիչների որակը բարձր է, երգացանկը` ցածր
22:17
Կոնստանտին Օրբելյան. հայ երիտասարդ երգիչների որակը բարձր է, երգացանկը` ցածր
Կոնստանտին Օրբելյան
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը գտնում է, որ հայ էստրադայի երիտասարդ երգիչները հսկայական պոտենցիալ ունեն, սակայն նրանց երգացանկը վատն է: «Ես զարմանում եմ, երբ տեսնում եմ մեր հայ երգիչներին միջազգային մրցույթներում ելույթ են ունենում տարօրիակ երգացանկով», լրագրողներին ասաց Օրբելյանը: Պատճառը, ըստ կոմպոզիտորի, երաժշտական աշխարհում ոչ թե մասնագետների, այլ դիլետանտների առկայությունն է:

ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թ-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: 1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Այդ տարիներին նա բազմաթիվ երգեր է գրել էստրադային և ջազ կատարողների համար: Նա գրել է նաև գործիքային ստեղծագործություններ: Օրբելյանի երգերով են Ռուսաստանում հայտնի մի շարք երգչուհիներ` Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Իրինա Պոնարովսկայան սկսել են իրենց ստեղծագործական ուղին: Քչերին է հայտնի, որ Օրբելյանը գրել է նաև բալետ և սիմֆոնիա: Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73211/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 741 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0