Ուրբաթ, 19.04.2024, 02:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Կորիզը պտղի սկիզբն է...
21:16
Կորիզը պտղի սկիզբն է...
Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոն
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվում է նաեւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը: «Կորիզ»-ին մասնակցելու հայտ էին ներկայացրել 135 երիտասարդ ռեժիսորներ, որոնցից ընտրվել են 25-ը` 18 երկրից։ Ծրագրում ընդգրկված են ոչ միայն դասական, այլև էքսպերիմենտալ ֆիլմեր։

«Կորիզ» անվանակարգի ժյուրի նախագահ Թիերի Լենուվելը նշեց, որ կարճրամետրաժ ֆիլմերը ներկայացնում էին տարբեր խնդիրներ, որոնք տեսնելով հնարավոր չէր պատկերացնել, ուղղակի պետք է զգալ:
«Ինչ վերաբերում է հայ կինոյին, ապա այնքան էլ լավ ծանոթ չեմ, ուղղակի կարող եմ ասել, որ պետք է լավ աշխատել, որպեսզի առաջընթաց լինի»,- ասաց նա:

«Թեւավոր պատրանք» ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Տաթև Իսախանյանի հետ զրույցում պարզեցինք, որ ֆիլմը ինքնակենսագրական չէ, քանի որ յուրաքանչյուր ոք ունի երազելու իրավունք: «Այսինքն` ֆիլմը երազանքների մասին է, որոնց եթե շատ նվիրվես, ապա մի գեղեցիկ օր անպայման թևեր կառնեն ու կիրականանան»,- ասաց ռեժիսորը:

Տաթևին ամենից շատ դուր եկավ Ֆրանսիան ներկայացնող Օլիվիե Տրենեի «Դաշնամուր լարողը» ֆիլմը:

«Մեֆիստո» ֆիլմի ռեժիսոր Լորանս Վեյսերը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, եւ Հայաստան ասելիս անմիջապես հիշում է 1988թ. Սպիտակի երկրաշարժը եւ Ազնավուրին: «Հայերը շատ տաք եւ հյուրասեր են»,- նշեց նա:

Նա նաեւ տեղյակ է Ցեղասպանության խնդրին եւ առաջարկների դեպքում պատրաստ է նկարահանվել Ցեղասպանության մասին ֆիլմում, քանի որ, ինչպես նշեց երիտասարդ տաղանդը, ինքը դրսի աչք է:

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/9677.htm

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 742 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0