Ուրբաթ, 26.04.2024, 00:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Կոշիկը դեռ չեն մշակել
17:15
Կոշիկը դեռ չեն մշակել
Աշխարհի հնագույն ոտնամանը
Աշխարհի հնագույն ոտնամանը` 5 հազար 500 տարվա վաղեմություն ունեցող, դեռեւս չի ենթարկվել համապատասխան մշակման, որ չչորանա եւ հնարավոր լինի շատ երկար պահպանել: Ինչպես հայտնի է, անցած տարվա այս նույն ժամանակահատվածում, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի տարածքում գտնվող քարանձավներից մեկում հորթի կաշվից պատրաստված այդպիսի ոտնաման է պեղվել, մասնագետները ահազանգում էին, որ գտածոն չորանում է: Մինչդեռ քարանձավից դուրս բերելուց անմիջապես հետո հարդով լցված այդ ոտնամանն առաձգական էր ու ճկվող: Հնագետները նշում էին, որ դրա հետագա պահպանությունն ապահովելու նպատակով կոշիկը հավանաբար կտեղափոխվի կամ Գերմանիա, կամ Շվեյցարիա` մշակելու: Երեկ պարզեցինք, որ այն շարունակում է ցուցադրվել Հայաստանի պատմության թանգարանում:

Բայց ահա արտասահմանում այն դեռեւս մշակման չի ենթարկվել: Այս մասին մեզ հետ զրույցում փաստեց ԳԱ ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: «Դա այդքան հեշտ չէ, երկար պրոցես է»,- ասաց նա: Վստահեցրեց, որ առանց դրա էլ առաջիկա տարիներին որեւէ վտանգ կոշիկին չի սպառնում, եւ որ համապատասխան մշակման ենթարկելու անհրաժեշտությունը «հետագայի համար է` երկար պահպանելու նպատակով»: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը նաեւ հայտարարեց, որ օգոստոսին Հայաստան են ժամանելու իրենց ամերիկյան գործընկերները, որոնց հետ խորհրդակցելու արդյունքում էլ կորոշեն, թե ինչպես եւ ինչ կազմակերպության միջոցով են լուծելու 5 500-ամյա ոտնամանի մշակման հարցը:


Աղբյուր`http://www.armtimes.com/26940

Կատեգորիա: Հնագիտություն | Դիտումներ: 975 | Ավելացրեց: admin | Տեգեր: Աշխարհի հնագույն ոտնամանը | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0