Երկուշաբթի, 07.07.2025, 05:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2012 » Հունիս » 3 » Կովկասյան Լուսանկարչական Արվեստի Ասոցիացիան խրախուսում է հայ երիտասարդ լուսանկարիչներին, և հրավիրում է մասնակցելու հետևյալ ցուցահանդեսներին
17:23
Կովկասյան Լուսանկարչական Արվեստի Ասոցիացիան խրախուսում է հայ երիտասարդ լուսանկարիչներին, և հրավիրում է մասնակցելու հետևյալ ցուցահանդեսներին
Կովկասյան Լուսանկարչական Արվեստի Ասոցիացիա

Կովկասյան Լուսանկարչական Արվեստի Ասոցիացիան խրախուսում է հայ երիտասարդ լուսանկարիչներին, և հրավիրում է մասնակցելու հետևյալ ցուցահանդեսներին, որոնք տեղի կունենան 2012 թվականի ընթացքում: 

Լուսանկարչական ցուցահանդեսների նպատակներն ու խնդիրները:

  • Հայ հասարակության մեջ լուսանկարչության խթանում և մասսայականացում, որպես ստեղծագործական գործունեություն ոլորտ:

  • Հայ երիտասարդության շրջանում ստեղծագործական և սոցիալական գործունեության գիտակցման բարձրացում:

  • Ժամանակից  ընտանիքի դրական կերպարի ստեղծում:

  • Ընտանեկան  արժեքների խթանում երիտասարդների շրջանում:

  • Տաղանդավոր երիտասարդ լուսանկարիչների ուշադրության սևեռում ցուցահանդեսների վրա:

  • Երիտասարդ սերնդի մեջ հայրենիքի հանդեպ սիրո ու հպարտության զգացման կրթում, հայրենասիրության  դաստիարակում և զարգացում:

Սպասվում է, որ այս նախագիծը կդառնա ամենահետաքտքիր մշակութային իրադարձություններից մեկը, որը կազմակերպվում է Երևանում: 

Ցուցահանդեսները կնպաստեն նաև մասնակից լուսանկարիչների փորձի փոխանակմանը, ընդլայնելով նրանց աշխարհայացքն ու կստեղծի նոր գաղափարներ: 

Մասնակից լուսանկարիչները կստանան Կովկասյան Լուսանկարչական Արվեստի Ասոցիացիաի կողմից հավաստագրեր, իսկ լավագույն լուսանկարների հեղինակները խրախուսական նվերներ:

Նախատեսված  ցուցահանդեսների ցանկը`

Հուլիսի 6-ին`  համբույրի միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:

Հուլիսի 20-ին` շախմատի միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:

Սեպտեմբերի 1-ին` գիտելիքի միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:

Հոկտեմբերի 1-ին` երաժշտության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:

Հոկտեմբերի 5-ին` ժպիտի միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:

Հոկտեմբերի 10-ին` Երևանին  նվիրված ցուցահանդես:

Նոյեմբերի 10-ին` երիտասարդության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:

Նոյեմբերի 13-ին` կույրերի միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:

Նոյեմբերի 15-ին` ծխելուց հրաժարվելու միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների  միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:


Ցուցահանդեսներին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 35 տարեկանը չլրացած լուսանկարիչները, ոչ ուշ, քան ցուցահանդեսի նշված օրվանից  30 օր առաջ: Աշխատանքների ներկայացման համար անհրաժեշտ է լրացնել ցուցահանդեսին մասնակցելու հայտի ձևը, և լուսանկարներ հետ ուղարկել ներոհիշյալ էլեկտրոնային փոստի հասցեին, ցուցահանդեսների համար լուսանկարների  նախնական ընտրության համար:  Ցուցահանդեսին մասնակցելիք լուսանկարների ընտրությունը կատարում է Ասոցիացիայի խորհուրդը, որը բաղկացած է ոլորտի լավագույն մասնագետներից:



Աղբյուր` 

http://jurnal.am


Կատեգորիա: Լուսանկարչություն | Դիտումներ: 1521 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2012  »
Երկ Երք Չր Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0