Շաբաթ, 20.04.2024, 19:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » «Կույսի համաստեղությունը» մեծ ընդունելության է արժանացել
03:05
«Կույսի համաստեղությունը» մեծ ընդունելության է արժանացել
WORLD
Նկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան  արդի հայ մշակութային կյանքում ունի իր ուրույն տեղը, իսկ ընթերցասեր և արվեստասեր  հայ հասարակությանը հայտնի է «Մահվան պես դյութիչ», «Կույսի համաստեղություն» բանաստեղծությունների ժողովածուներով, ինչպես նաև գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքներով:
 
Mardik.am-ը զրուցեց արվեստագետի հետ վերջին`«Կույսի համաստեղություն» բանաստեղծությունների և արվեստագետի ստեղծագործական գործունեության մասին:
 
Մեր այն դիտարկմանը, թե մի տեսակ խորհրդավոր վերնագրով է կոչել ժողովածուն, Սամվել Սևադան ասաց.«Խորհրդավոր ոչինչ չկա, դա իմ համաստեղությունն է»:
 
Mardik.am-ի այն հարցին, թե ինչպիսի ընդունելության արժանացավ ժողովածուն  ընթերցասեր հայ հասարակության կողմից, արվեստագետը դրական պատասխանեց, ավելին`նշեց, որ վաճառվել է ամբողջ տպաքանակը:
 
Գիրքը յուրահատուկ է այնքանով, որ ընդգրկում է  30 բանաստեղծություն և 200 գեղարվեստական լուսանկար, որոնք թեմատիկ առումով առնչվում են բանաստեղծություններին:
 
Բանաստեղծը մեզ հետ զրույցում պատմեց նաև, որ ներկայում աշխատում է բանաստեղծությունների 2-րդ և 3-րդ ժողովածուների վրա: 2-րդ ժողովածուում կլինեն գեղանկարչական գործեր,իսկ 3-րդում`գրաֆիկական, սակայն երկու ժողովածուներում էլ կլինեն բանաստեղծություններ:
 
Մեր այն դիտարկմանը, որ նման համադրում Հայաստանում գրեթե ոչ մի ստեղծագործողի մոտ դեռ չենք հանդիպել, Ս.Սևադան մեզ պատասխանեց.«Ես չգիտեմ նման բան, չեմ լսել նման բան: Գրքեր կան, որ և´նկարներ են, և´ստիխներ, բայց որ երեք տեսակ միասին, չեմ լսել»:
 
Հեղինակի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն և ռուսերեն, սակայն արվեստագետն անկեղծ համեստությամբ ասաց.«Ես չեմ հետապնդում նման բան:Ես ինձ բանաստեղծ չեմ համարում:Ես ուղղակի արվեստի մարդ եմ:24 ժամ ապրում եմ գույների, գծերի, լույս ու ստվերի, բառերի, նաև պատկերների մեջ»:
 
Մեր հաջորդ հարցին, թե գոհ է արդյոք արվեստագետը ներկայիս հայ ընթերցողի ինտելեկտուալ պատրաստվածության մակարդակից, արդյոք նա բավարարում է բանաստեղծին, Սևադան  ասաց, որ երբեք չի մտածում որևէ մեկին բավարարելու մասին, ինքը նկարում և գրում է իր համար:
 
«Հետո հանկարծ պարզվում է, որ ուրիշներն էլ են համարում իրենցը…ուրեմն կայացել է:Եթե ես երջանկանում եմ այդ արարման պահին, մյուս օրը նոր զգում եմ, որ լավ գործ է ստեղծվել…»,-հավելեց ստեղծագործողը:
 
Եթե Սամվել Սևադան  ստեղծագործում է իր համար , մի բան, որ շատերն են ասում, այդ դեպքում ինչո՞ւ է իր բանաստեղծությունները  հանձնում  տպագրության:
 
Ի պատասխան մեր այս հարցին`Ս.Սևադան ասաց.«Որ ուրիշներն էլ հաղորդակցվեն իմ երջանկությանը…յուրաքանչյուրն իր ապրածի ու տեսածի չափով…»:


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/08/23/sevada-2308

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 979 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Սևադա, հարցազրույց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0