Հինգշաբթի, 28.03.2024, 20:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Կվերականգնվեն Պատմության թանգարանի հնագիտական մետաղյա իրերը
18:47
Կվերականգնվեն Պատմության թանգարանի հնագիտական մետաղյա իրերը
 Պատմության թանգարան
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի միջեւ վերջերս ստորագրված հուշագիրը, որով նախատեսվում էր իրականացնել Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա իրերի հետազոտություն եւ պահպանություն, շուտով կյանքի կկոչվի:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, արդեն սկսվել է վերականգնման ենթակա հնագիտական իրերի, վերականգնման եղանակների ընտրությունները, իսկ կոնկրետ աշխատանքները կսկսվեն սեպտեմբերից: Նրա խոսքով' գործընթացը կիրականանա 4 փուլով եւ կընթանա մինչեւ 2014 թ-ը: Նա նաեւ նշեց, որ ՀՀ տարածքում պեղված, մասնավորապես' Կարմիր բլուրի մշակութային ժառանգությունը ներկայացնող եւ Հայաստանի պատմության թանգարանում պահվող հնագիտական մետաղյա առարկաները կհետազոտվեն եւ կամրակայվեն: «Առարկաներն ամրակայելուց հետո նախատեսում ենք դրանք ցուցադրել, ինչպես նաեւ նախատեսում ենք ուսումնասիրված նյութի հրապարակում»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Նրա խոսքով' ծրագրի խնդիրներից է նաեւ միջազգային համագործակցության ցանցի ստեղծումը: «Հայ-ճապոնական այս համագործակցության արդյունքում կվերապատրաստվեն տարածաշրջանի հնագետները, վերականգնողները եւ ոլորտային այլ մասնագետներ, կլինի փորձի, տեղեկատվության փոխանակում, որի արդյունքում 2014թ. տարածաշրջանում առաջին անգամ կգործի նորագույն տեխնոլոգիաներով, նյութերով զինված եւ փորձառու մասնագետներով հնագիտական մետաղյա իրերի հետազոտման եւ պահպանման կենտրոնը»,- նշեց Պատմության թանգարանի տնօրենը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660477/

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 824 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի պատմության թանգարան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0