Ուրբաթ, 26.04.2024, 16:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » LaGalleria
15:54
LaGalleria
LaGalleria"Արվեստը նորաձեւության մեջ”

LaGalleria արվեստաշունչ անվամբ ներկայացող "Corneliani”, "Stefano Ricci” եւ  տղամարդկանց ու կանանց համար նախատեսված մուլտիբրենդային երկու խանութների փողոցում ամառը սկսվեց ծաղկային տոնով  :

Հյուսիսային պողոտա 3 հասցեում օրերս էլ արվեստն ու նորաձեւությունն էին երկխոսում:): Խանութների ցանցի` "Արվեստի քո հավաքածուն” կարգախոսով ու անվանմանը համահունչ նոր ակցիան LaGalleria-ն իրականացնում է "Նոր մշակութային քաղաքականություն” հիմնադրամի հետ: Նորաձեւության ու արվեստի համադրությամբ կարող ես ոգեշնչվել նաեւ այս շաբաթվա ընթացքում:):

Նորաձեւության հանրահայտ ապրանքանիշերը` Christian Dior, Yves Saint Laurent, Alexander Mcqueen, մատուցվում են  հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների` նկարչուհի Թենի Վարդանյանի, քանդակագործներ Արա Ալեքյանի եւ Սպարտակ Գեւորգյանի ստեղծած արվեստի համատեքստում:

Նորաձեւության դիզայներների, նկարիչների ու քանդակագործների երկխոսությունը ընթանում է դասական հաճելի երաժշտության ներքո: Ակցիան փաստում է, որ բարձր արվեստը կարող է հայտնվել ամենաանսպասելի վայրերում, նորովի ապրեցնել տարածքները:

"Կտավներս ցուցափեղկերում այնքան հարմարավետ են իրենց  զգում. երկխոսելու ճանապարհը գտել են: Ցուցասրահում այսքան տպավորիչ չեն դիտվում: Գեղեցիկ տեսարան է բացվում հատկապես գիշերային լույսերի ներքո: Այնպես որ, ինձ թվում է` կոշիկները, շորերը, զարդերը մեզնից չեն նեղանում, մենք էլ` իրենցից:)”,-BRAVO.am-ին ասաց Թենի Վարդանյանն ու հավելեց. "Ես այս խանութ ընդհանրապես չէի էլ մտել, այդ սահմանն էլ կոտրվեց: Նկար է, շոր է, կոշիկ է, կյանք է, որ պետք է ապրենք”:

Արա Ալեքյանը եւս կարծում է` իր քանդակներն ու բրենդային հանդերձներն իրար չեն խանգարում: "Երեւանում շատ հաճելի նորություն է: Ամեն ինչն էլ ստեղծագործություն է` բրոնզն էլ, կտորն էլ, իմ երկաթներն էլ:)”,- նշեց քանդակագործը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա էր ակցիայի մեկնարկին եւ դրական գնահատեց միջոցառումը: BRAVO.am-ի հարցին, թե մշակույթի նախարարն արդյո՞ք բրենդային հագուստ է նախընտրում, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. "Իհարկե: Բայց եթե այստեղ չլինեին արվեստի գործերը, չէի մտնի, որովհետեւ ժամանակ չունեմ”:

"Կարծում եմ, որ ժամանակակից արվեստը վաղուց պետք է ընդունված սահմաններից դուրս գա: Սա շատ ռիսկային քայլ էր, ու առաջին փորձը հաջողվեց”,- ասաց "Նոր մշակութային քաղաքականություն” հիմնադրամի տնօրեն Արմինե Անտիկյանը:

Երեք արվեստագետի համարձակությունը ողջունեց LaGalleria-ի Մարքեթինգի տնօրեն Արմինե Թադեւոսյանը. "Աշխարհում բավական տարածված միտում է, իսկ այստեղ նոր բնույթ է կրում: Հասարակությունը, երեւի, քիչ-քիչ կսովորի ընկալել դա: Նման ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Հաջորդ անգամ գուցե թանգարաններում հագուստ ցուցադրենք: Կարեւոր է նաեւ, որ կոտրվեն կարծրատիպերը, թե սրանք անհասանելի ու թանկարժեք խանութներ են. հիմա զեղչեր են գործում: Փորձում ենք, որ այս անկյունը դառնա մշակութային օդով շնչող վայր”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

 
Աղբյուր`http://www.bravo.am/news/lagalleria-%E2%80%9Ccorneliani%E2%80%9D-%E2%80%9Cstefano-richi%E2%80%9D/

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 886 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0