Ուրբաթ, 29.03.2024, 14:32
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Լեհաստանի նախագահը տիկնոջ հետ այցելել է Մատենադարան (ֆոտոշարք)
02:08
Լեհաստանի նախագահը տիկնոջ հետ այցելել է Մատենադարան (ֆոտոշարք)
Բրոնիսլավ Կոմորովսկի
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հինգշաբթի տիկնոջ` Աննա Կոմորովսկայայի հետ այցելել է հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Երևան:

Մատենադարանի աշխատակիցները Լեհաստանի նախագահի և նրա տիկնոջ համար շրջայց են կազմակերպել, որի ընթացքում մանրամասն պատմել են ինստիտուտի ցուցանմուշների մասին:

Այցի վերջում Կոմորովսկին Մատենադարանին է նվիրել 1505 թ.-ի «Արվեստ և արհեստ» գրքի պատճենը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի ազգային գրադարանում:

Բացի այդ, նա գրառում է կատարել Մատենադարանի գրառումների մատյանում, որտեղ, մասնավորապես, շնորհակալություն է հայտնվում «հայ ժողովրդի մշակույթի և հոգու հետ ծանոթանալու հնարավորության տրամադրման համար»:

Մատենադարանի ղեկավարությունն իր հերթին Լեհաստանի նախագահին է նվիրել հայկական մանրանկարչության ալբոմ, 10-րդ դարի հայ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը հայերեն լեզվով, հնագույն գրառման մանրակերտ, Լեհաստանում բնակվող հայերի մասին պատմող գրքեր և բրոշյուրներ:

Մատենադարանը հիմնադրվել է 1957թ.-ին։ Այնտեղ պահվում են շուրջ 17 հազ. ձեռագրեր՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության վերաբերյալ՝ հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։

Ֆոտոշարք


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110728/42497932.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 879 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լեհաստան, Բրոնիսլավ Կոմորովսկի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0