Շաբաթ, 27.04.2024, 08:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Լեհաստանում բացվել է հայոց պատմության և մշակույթի մասին պատմող ցուցահանդես
22:04
Լեհաստանում բացվել է հայոց պատմության և մշակույթի մասին պատմող ցուցահանդես
Վրոցլավ քաղաք
Վրոցլավ քաղաքի ազգագրական թանգարանում բացվել է հայ մշակույթին և պատմությանը ներկայացնոց «Հայացք դեպի Արարատ: Հայերի ճակատագիրը Լեհաստանում» ցուցահանդես, հաղորդում է Analitika.at.ua-ն, հղում կատարելով թանգարանի պաշտոնական կայքը: Թանգարանի ցուցասրահները կահավորված են հայկական եկեղեցու ներքին հարդարանքով, որտեղ ներկայացված են Լեհաստանում ապրող հայերի և Հայաստանի պատմության կարևորագույն փաստերը: Ներկայացված են փաստաթղթերի կրկնօրինակներ և կարևոր պատմական իրադարձությունները, ընտանեկան տոները, հայ ընտանիքի առօրեան հավերժացնող լուսանկարներ և Լեհաստանի հայ համայնքի մասին պատմող այլ փաստեր: Ցուցահանդեսում օգտագործված են մուլտիմեդիոն տեխնոլոգիաներ, իսկ դահլիճում հնչում են հայ ընտանիքների սերունդների պատմություններ:

Ներկայացված են 19-20 դդ-ի հայոց պատմության դրվագներ, ԽՍՀՄ փլուզման արդյուքում հայերի ճակատագրերը, Արցախյան պատերազմը և Սպիտակի երկրաշարժը: Ցուցադրությունը կտևի մինչև հուլիսի 31-ը:
Հայերը Լեհաստանում հայտնվել են 14-րդ դարից սկսած, երբ մի շարք առևտրականներ, արհեստավորներ, թարգմանիչներ և այլ ոլորտի մարդիկ տեղափոխվեցին այդտեղ և լեհ հասարակության ձևավորման գործում մեծ ներդրում ունեցան:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73158/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 774 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0