Ուրբաթ, 19.04.2024, 23:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » Լեոնիդ Ենգիբարյան. հավերժ ծաղրածուն
14:30
Լեոնիդ Ենգիբարյան. հավերժ ծաղրածուն
Լեոնիդ Ենգիբարյան
1972 թվականի հուլիսի 25-ին աշխարը հրաժեշտ տվեց մեծ ծաղրծուիին… Լեոնիդ Ենգիբարյան… Հավերժ ծաղրածու, հավերժ անհայտ, հավերժ հայտնի… Մեծն Ծաղրածուն կյանքից հեռացավ «աշունը` սրտում»…

1935 թվականին է լույս աշխարհ եկել Լեոնիդը` Մոսկվայում: Նա մինչ կրկեսի բեմ բարձրանալը, մի շարք փորձեր է կատարել այլ ասպարեզներում, նա, դպրոցը ավարտելուց հետո ուսումը շարունակել է ձկնային

տնտեսություն ինստիտուտում, ապա կես տարի անց` ֆիզկուլտուրայի իննստիտուտում, որտեղ նա դարձավ պրոֆեսիանալ բռնցքամարտիկ:  Նա նաև մասնակցում է մի շարք

մրցաշրջանների, ուր ինն անգամ հաղթում է և միայն մեկ անգամ պարտվում, որը նրան բավարարում է իր քաշային կարգում գրավել երրորդ պատվավոր տեղը: Մի քանի տարում նա ստանում է առաջին կարգի որակավորում:

Սակայն անհանգիստ հոգու տեր այս անձը` 1955 թվականին, թողնում է այս ամենը ու ընդունվումԿրկեսայինի կուլտուրայի բաժին, ավարտելուց հետո գալիս է Երևան ու ընդունվում հայկական կրկեսախումբ:

Երանում կրկեսի աճի հետ աճում էր նաև Ենգիբարյանի ճանաչվածությունը: Բոլորս էլ հիշում ենք այն ֆիլմը, ուր Ենգիբարյանը մարմնավորել է ինքն իրեն… Հենրիկ Մալյանի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը լավագույն կերպով է ներկայացնում ծաղրածուի բարդ ու փշոտ ճանապարհը, որով ստիպաված

անցնում է նաև Ենգիբարյանը: Ծաղարածուների միջ ևս կան լավագույնները, որոնք մասնակցում են մրցույթների… 1964-ին Պրահայում կայացած ծաղրածուների միջզգային մրցույթում, հայազգի Լ. Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի և ստանում Է. Բասի անվան գավաթը։

Սակայն Ենգիբարյանը հրաշալի է ոչ միայն որպես բռնցքամարտիկ, ծաղրածու, դերասան, այլ նաև սկսում է գրել…. հիանալի է հատկապես նրա արձակը:

Ենգիբարյանին սակայն չեն թույլատրում մեկնել արտասահման` հյուրաղաղերի, որն էլ նրան ստիպում է ստեղծել մնջախաղի էստրադային թատրոն ու հանդիսատեսին է ներկայացնում «Աստղային անձրև» ներկայացումը։

Այսպես հավերժ ծաղածուն մեզ պարգեվեց միայն ժպիտներ, քրքիջ ու լիաթոք ծիծաղ….իսկ նա ուրա՞խ մարդ էր… ոչ ոք չի կարող ասել:
Երբ ես վայր ընկա

Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։ Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում։ Իսկ ես ուզում էի այդ հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով։

Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
Հանուն արևի՞...
Այն բոլորինն է։
Հանուն գարնա՞ն... Հանուն առաջին ձյա՞ն... Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞...
Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը։
Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին։


Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-01-25-20-29-55/320-leonid-yengibaryan

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 927 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լեոնիդ Ենգիբարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0