Շաբաթ, 27.04.2024, 05:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Լիդուշիկը տատիկի հետ արդեն մեկնել է Սիմֆերոպոլ
17:36
Լիդուշիկը տատիկի հետ արդեն մեկնել է Սիմֆերոպոլ
 Լիդուշիկ
Մանկական «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթը տարիներ շարունակ ամենավառ մշակութային իրադարձություններից է, որին հետեւում են միլիոնավոր հեռուստադիտողներ ամբողջ աշխարհում: Այս տարի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա օգոստոսի 20- 22-ը Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում: Հայաստանը ներկայացնելու է 12- ամյա Լիդա Առաքելյանը' Լիդուշիկը, ում հանդիսատեսը ճանաչում է դեռ «Արեւներ» համույթում երգելու տարիներից:

«Կարծում եմ, որ մենք հաղթելու լուրջ հավակնություններ ունենք, քանի որ Լիդուշիկի երգը իսկապես սիրվել է հանդիսատեսի կողմից: Այդ մասին են վկայում նաեւ մեծերի «Նոր ալիք»-ի ժամանակ ստացած արձագանքները նրա երգի, կերպարի վերաբերյալ: Օտարերկրացի հանդիսատեսին գրավել են ոչ միայն Լիդուշիկի ձայնային տվյալները, այլեւ նրա արտիստիզմը, մանկական վառ, ուրախ կերպարը, ինչը հենց մրցույթի կարեւոր պայմաններից է»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ալիք» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Իրինա Վարդանյանը:

Ի դեպ, այս տարի մրցույթն ուղիղ եթերով չի հեռարձակվի. ի սկզբանե այդպես է նախատեսված, սակայն հանդիսատեսը մրցույթի ավարտից մեկ օր հետո հնարավորություն կունենա դիտելու տեսաձայնագրված տարբերակը:

Նշենք նաեւ, որ Լիդուշիկը մրցույթի առաջին օրը ներկայացնելու է համաշխարհային հիթ' Հանա Մոնթանայի երգացանկից «Who said», իսկ երկրորդ օրը' «Պարը» երգը, որի երաժշտության հեղինակն է Արմեն Գեւորգյանը, ով նաեւ Լիդուշիկի վոկալի ուսուցիչն է: Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Ինչպես տեղեկացանք մրցույթի կազմակերպիչներից, Լիդուշիկն արդեն մեկնել է Սիմֆերոպոլ իր տատիկի' տիկին Գոհարի հետ: Վերջինս նաեւ փոքրիկ երգչուհու պրոդյուսերն է եւ մեծ ներդրում ունի Լիդուշիկի ստեղծագործական կյանքում: Նկարահանող խումբը եւ հայկական պատվիրակության անդամներն ավելի ուշ կմիանան նրանց:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660678/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 807 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լիդուշիկ, Սիմֆերոպոլ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0