Երեքշաբթի, 23.04.2024, 12:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Լոնդոնցի անկախ կինոռեժիսորը հայ հերոսուհու մասին ֆիլմ կնկարահանի
18:10
Լոնդոնցի անկախ կինոռեժիսորը հայ հերոսուհու մասին ֆիլմ կնկարահանի
ֆիլմ
Լոնդոնցի անկախ կինոռեժիսոր Աթինա Մանդիսը նկարահանելու է հայ հերոսուհի Աստրա Սապոնջյանի մասին ֆիլմ, որը կոչվելու է «Աստրա»: Այն հիմնված է Աստրիդ Խաչատրյանի «Գիշերային երկնքի հետ նմանությունը» նովելի վրա:

Աստրան, ում ընտանիքը Էրզրումից փախել էր Զմյուռնիա մեծացել էր այդտեղ: Իր ամուսինը` Սեդրակը, եղել է ազատական թերթի խմբագիր:

Երբ 1915թ-ին սկսեց Հայոց ցեղասպանությունը, Աստրան, իր լավ կարելու ձիրքի շնորհիվ փրկվեց, աշխատելով թուրք զինվորների համար համազգեստ կարելով, մինչ իր ամուսնու ճակատագիրը լիովին անհայտ էր: Պարզվում է, որ Սեդրակն այդքան ժամանակ թաքնվում էր նույն շենքի մառանում:

Նրանք երկուսով ամերիկացի և այլ օտարազգի միսսիոներների միջոցով փոխանցում էին ականատեսների վկայությունները և այդպես աշխարհին պատմեցին ողբերգության մասին:

Այնուամենայնիվ 1922 թին նրանք ստիպված եղան լքել Զմյուռնիան և հաստատվել Աթենքում: Հունաստանում Աստրան բացում է կարի դպրոց և դառնում է հայտնի մոդելավորող: Երկու տասնամյակ հետո` Երկրորդ աշխարհամարտի տարիներին, նա կրկին ստիպված է լինում բռնել գաղթի ճամփան և հաստատվում է Վենետիկում ու իր կյանքի մնացած մասն անցկացնում այնտեղ:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75086/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 744 | Ավելացրեց: admin | Տեգեր: Աթինա Մանդիս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0