Հինգշաբթի, 25.04.2024, 17:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » Մ. Թարիվերդիեվի անվան երգեհոնահարների մրցույթը` սեպտեմբերին
13:25
Մ. Թարիվերդիեվի անվան երգեհոնահարների մրցույթը` սեպտեմբերին
 Միքայել Թարիվերդիեվ
Ազգությամբ հայ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեվի անվան երգեհոնահարների 7-րդ միջազգային մրցույթը կանցկացվի Կալինինգրադում' սեպտեմբերի 6-11-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, մրցույթին կմասնակցեն 60 կատարողներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Կորեայից եւ այլ երկրներից:

Կալինինգրադում կհավաքվեն մրցույթի առաջին փուլի մասնակիցները. առաջին փուլն այս տարի անցկացվել է Կանզասում, Համբուրգում, Աստանայում եւ Մոսկվայում: Սեպտեմբերի 6-11-ը կանցկացվեն մրցույթի երկրորդ եւ երրորդ փուլերը, որոնց ժամանակ էլ կորոշվեն լավագույններից լավագույնները:

Թարիվերդիեվի անվան միջազգային մրցույթը, որը ճանապարհ է բացել շատ մասնակիցների առջեւ, Կալինինգրադում անցկացվում է 1999-ից' երկու տարին մեկ պարբերականությամբ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661136/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 679 | Ավելացրեց: admin | Տեգեր: ՌԴ, Կալինինգրադ, Միքայել Թարիվերդիեվ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0