Ուրբաթ, 29.03.2024, 01:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 » Մահից առաջ Ստամբոլցյանը զանգել է Կապան
12:49
Մահից առաջ Ստամբոլցյանը զանգել է Կապան
Ստամբոլցյան
«Էրեբունի» բժշկական կենտրոնում վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը։ Հիշեցնենք, որ իր 80-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակում հունիսի 17-ին Կապանում ելույթ ունենալուց հետո արվեստագետի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Նրան անմիջապես տեղափոխել էին Կապանի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւան:

Նրա մոտ արձանագրվել էին սրտի անբավարարություն եւ կաթված: Վերջին երեք օրը, ըստ բժիշկների, Վ. Ստամբոլցյանի սիրտը 18 տոկոսով էր աշխատում, բայց գիտակցությունը տեղն էր:  Երկու օր առաջ Վահագն Ստամբոլցյանը զանգահարել է Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանին եւ ասել.  «Ողջույն, Լիանա։ Լսիր ինչ եմ ասում քեզ. շատ շնորհակալ եմ, շնորհակալ եմ Աշոտից (արվեստի քոլեջի փոխտնօրեն` Ա. Դ.) եւ կոլեկտիվից։ Հենց հիմա դուրս արի՝ առաջին հանդիպած կապանցուն ասա, որ ես շատ սիրում եմ Կապանը, այն ինձ համար լուսավոր ու պայծառ էր։ Բոլորին սիրում եմ ու շնորհակալ եմ»:

Տիկին Հակոբյանն ասաց՝ անվանի երգեհոնահարը կարծես հրաժեշտ էր տալիս կապանցիներին: Վերջիններս խոր վշտով են ընդունել արվեստագետի մահը: «Ցավալի է, որ մեր դահլիճում այլեւս չեն հնչի իր գործի նվիրյալի կատարումները։ Նույնիսկ առողջական բարդ  խնդիրներ ունենալով, նա մեծ ոգեւորությամբ հատել էր հարյուրավոր կիլոմետրեր՝ կապանցի երաժշտասերին  ներկայանալու համար։ Հուսով եմ, որ նրա երախտապարտ սաները կշարունակեն Վահագն Ստամբոլցյանի գործը, ու մեր քաղաքի հպարտությունը համարվող երգեհոնը երբեք չի լռի»,- ասված  է Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի ցավակցական խոսքում:

Հիշեցնենք, որ Կապանի արվեստի քոլեջի երգեհոնը՝ «Ե. Ֆ. Վալցհեր» ֆիրմայի արտադրության, Ստամբոլցյանի ջանքերով 1975թ. մարտին Պետերբուրգի Մարիինյան թատրոնից տեղափոխվել է այստեղ: Նա հաճախ էր լինում Կապանում, համերգներ տալիս, երգեհոն նվագել սովորեցնում կապանցի ուսանողներին: Տարիներ առաջ մեզ հետ զրույցում Վ. Ստամբոլցյանն ասաց, որ շատ է սիրում իր փոքրիկին՝ Կապանի երգեհոնին: «Գիտեք ինչ տանջանքներով բերեցինք-հասցրինք Կապան: Բա հո միայն տեղ հասցնելը չէ՞ր՝ դա պահել-փայփայել էր պետք»,- ասաց նա:

Երգեհոնն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին է արտադրվել, եւ  դրա վերականգնումն իրականացվել է  «Ռիգեր Կլոսս» չեխական ընկերության մասնագետների շնորհիվ։ Ի դեպ, անցած տարի Ստամբոլցյանի հրավերով ընկերության մասնագետները Կապանում էին՝ ուսումնասիրելու երգեհոնի վիճակն ու նորոգելու այն: «Ինչքան ես ապրեմ, Կապանի հրաշքը պիտի հնչի, ասենք՝ ինձնից հետո էլ պիտի զրնգա»,- ասել էր անվանի արվեստագետը:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/06/zangel-e-kapan/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 686 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0