Երեքշաբթի, 06.12.2022, 21:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 26 » «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակցի ընտրությանը կմասնակցի 16 հոգի
01:34
«Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակցի ընտրությանը կմասնակցի 16 հոգի
Մանկական Եվրատեսիլ-2012
Երեւանում դեկտեմբերի 3-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնող մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 17-ին, որին կմասնակցի 16 հոգի, այդ թվում` խմբեր, անհատ կատարողներ եւ այլն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանկական Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Մրցույթին մասնակցելու համար հանձնաժողովը ստացել է 135 հայտ: «Շատ բարդ նախընտրական մրցույթ են անցել, որովհետեւ ընտրել ենք միայն լավագույններին: Եթե նախորդ տարիներին եղել են մի քանի փուլեր եւ ավելի շատ մարդիկ են հնարավորություն ունեցել մասնակցելու, այս անգամ մի փուլ էր:

Շատ ուրախ, պայծառ եւ մանկական երգեր են ներկայացված»,- ասաց Գոհար Գասպարյանը` հավելելով, որ այդ օրը հետաքրքիր շոու է լինելու, ներկա են լինելու նաեւ նախորդ տարիներին Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացրած մասնակիցները: Ի դեպ, քվերակությանը կկարողանա մասնակցել նաեւ հանդիսատեսը` sms հաղորդագրությունների միջոցով:

Հայաստանում կայանալիք Մանկական Եվրատեսիլին մասնակցելու համար արդեն դիմել է13 երկիր, հնարավոր է` այդ թիվը ավելանա մինչեւ օգոստոսի վերջ: Թուրքիան եւ Ադրբեջանը առայժմ հայտ չեն ներկայացրել: Գոհար Գասպարյանի խոսքով` 1-1,5 ամսից պարզ կլինի, թե ով կվարի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը: Ի դեպ, հուլիսի 21-ին կայացած ասուլիսում հայտնել էին, որ մրցույթը վարելու մի քանի թեկնածուներ, օրինակ`  Գարիկ Մարտիրոսյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը գրավել էր առաջին տեղը՝ իր «Մայրիկ» երգով: «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի դեկտեմբերի 3-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրի սպորտային դահլիճում:


Աղբյուր`http://news.am/arm/news/71752.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1088 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մանկական Եվրատեսիլ-2012 | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0