Չորեքշաբթի, 24.04.2024, 00:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մեկնարկը` հոկտեմբերի 22-ից
02:00
Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մեկնարկը` հոկտեմբերի 22-ից
Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մեկնարկը` հոկտեմբերի 22-ից
Երեւանում հոկտեմբերի 22-26-ը կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Այն անցկացվելու է «Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից' ՀՀ նախագահի եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ռոլան Բիկով» հիմնադրամի մենեջեր Ռուզաննա Հարությունյանը, փառատոնի շրջանակներում արդեն ստացվել են 500 ֆիմերի հայտեր' շուրջ 30 երկրներից, այդ թվում'ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից, Լեհաստանից, Իրանից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, Շվեդիայից, Չինաստանից, Հունգարիայից: Նա նաեւ նշեց, որ ֆիլմերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, որից հետո փառատոնի ընտրող խորհուրդը կորոշի, թե փառատոնին որ ֆիլմերը կմասնակցեն. ամենայն հավանականությամբ, փառատոնին կմասնակցի 50-60 ֆիլմ: «Քանի որ փառատոնն ինքնանպատակ չէ, այդ իսկ պատճառով դրա շրջանակներում կլինեն նաեւ վարպետության դասեր, ֆիլմերի պրեմիերաներ եւ հանդիպումներ հանդիսատեսի, մանուկների, պատանիների, ինչպես նաեւ արվեստի հայաստանյան գործիչների հետ»,- ասաց Ռ. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի' «Մանկապատանեկան ֆիմերի» 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում, ներկայացվել էր 51 ֆիլմ 23 երկրներից: Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6», Բորիս Գրաչեւսկու «Տանիք» եւ Նիկոլայ Դենիսովի «Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում» ֆիլմերի պրեմիերաները:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661610/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 914 | Ավելացրեց: admin | Տեգեր: փառատոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0