Չորեքշաբթի, 17.04.2024, 03:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » “Մաքրելով հիշողության փոշին”
19:49
“Մաքրելով հիշողության փոշին”
Նելլի Բարսեղյանը, “Օրեր” ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ու Լիլիթ Ստեփանյանը
Հայաստանը վերադարձավ Պրահայի քվադրինալեից

Արդեն պատմել ենք ձեզ, որ հունիսի 16-ից 26-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանը առաջին անգամ մասնակցելու էր Պրահայի քվադրինալեին : Երեւանից Պրահա մեկնած Երեւանի մնջախաղի պետական թատրոնի բեմադրող նկարիչ Լիլիթ Ստեփանյանն ու երիտասարդ բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը հայրենիք են վերադարձել մեկ շաբաթ առաջ եւ պատմել BRAVO.am-ին մանրամասները  :

Հայաստանին տրված էր 20քմ տարածք, բայց աղջիկները դժվարությամբ գտան այն: Պարզվեց՝ Լեհասատնի ներկայացուցիչներն իրենց իրերով փակել էին մեր ներկայացուցիչների անունները կրող ցուցանակը: Բայց սա միակ անախորժությունն էր  :

Աղջիկներն երկու օրվա ընթացքում կառուցեցին հայկական տաղավարը եւ պատրաստեցին այն ցուցադրության: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հունիսի 15-ին, իսկ հաջորդ օրերին քվադրինալեի շրջանակներում "Մաքրելով հիշողության փոշին” խորագրի ներքո ցուցադրվեցին Լիլիթի հեղինակած "Արդաղիոն”, "Գիրք ծաղկանցը”, Նելլիի` "Արեգնազան”, եւ 2010 թվականին վախճանված Գրիշա Սահակյանի "Աթոռ” ներկայացումների բեմանկարչական հենքերը:

Հայաստանյան տաղավարը հիացմունքի եւ դրական արձագանքների է արժանացել: Բացի այդ, աղջիկները այլ փառատոնների եւ նախագծերի մասնակցության բազմաթիվ առաջարկներ են ստացել: Այժմ մտածում են, թե որ առաջարկն ընդունեն:

Հիմնական ցուցադրություններից բացի, քվադրինալեի շրջանակներում Հայաստանը, մյուս երկրների հետ մեկտեղ, ներկայացրեց ազգայինը: Լիլիթն ու Նելլին որոշել էին հյուրասիրություն կազմակերպել տաղավարի հյուրերի համար: Չիր ու չամիչ, գինի եւ կոնյակ: Ի դեպ, կոնյակը բերել էր տեղի հայկական համայնքը, որը մեծ աջակցություն ցուցաբերեց աղջիկներին:

Հետաքրքրությունը մեր տաղավարի հանդեպ մեծ էր: Հայկական ցուցադրության մասին պատմող 3000 թռուցիկները չհերիքեցին ու սպառվեցին քվադրինալեի ավարտից մի քանի օր առաջ:

Հիշեցնենք, փառատոնը կազմակերպվում է 1967 թվականից Չեխիայի մշակույթի նախարարության, Եվրոպական Միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից` Չեխիայի նախագահի բարձր հովանու ներքո: Պրահայի քվադրինալեի գործունեության 40 տարվա ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել այնպիսի լեգենդար արվեստագետներ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, Տադեուշ Կանտորը, Ժոզեֆ Սվոբոդան, Դավիթ Բորովսկին եւ այլք:

2007 թվականին Պրահայի քվադրինալեն ունեցել է շուրջ 35 հազար մասնակից եւ հյուրեր 51 երկրից: Այս տարի փառատոնին մասնակցող երկրների թիվը կտրուկ աճել է` կազմելով ավելի քան 62-ը: Հայաստանի մասնակցությունը փառատոնին ֆինանսավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Ստեփանյանի եւ Նելլի Բարսեղյանի անձնական արխիվից


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9C%D5%B4%D5%A1%D6%84%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%83%D5%B8%D5%B7%D5%AB%D5%B6%E2%80%9D-2/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 752 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0