Ուրբաթ, 26.04.2024, 02:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Մաքսիմ Վենգերովը և Դենիս Մացուևը ելույթ կունենան Երևանում
17:42
Մաքսիմ Վենգերովը և Դենիս Մացուևը ելույթ կունենան Երևանում
«Մաքսիմ Վենգերով» թանգարան
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մի շարք համերգներ կունենա Եվրոպայում`նվիրված հանրապետության անկախության 20-ամյակին:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, սեպտեմբերի 26-ին համերգ տեղի կունենա Բելգիայում իսկ արդեն հաջորդ օրը`Բեռլինում: Ծրագրում ներառված են նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ընդհանուր առմամբ սեպտեմբերին Երիտասարդական նվագախումբը նախատեսում  է 7 համերգ ունենալ, այդ թվում` Ուկրաինայում և Վրաստանում:

Խոստանում է հետաքրքիր լինել նաև սեպտեմբերի 30-ին նախատեսված համերգը. այդ օրը Երիտասարդական նվագախմբի և դաշնակահար Վարդան Մամիկոնյանի ելույթով մեկնարկում  է ՙ100 համերգ մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը՚ նախագիծը:

ՙՆախագծի շրջանակներում տեղի կունենան ցուցահանդեսներ, սիմպոզիումներ, տարբեր հանդիպումներ: Ընդհանուր առմամբ հարյուր միջոցառում, որոնց նպատակը 1915 թ. ողբերգության թեմայի արծարծումն է՚, հաղորդել է նա:

Ինչ վերաբերում է նոր համերգաշրջանին, ապա այն կնշանավորվի Երիտասարդական նվագախմբի ելույթներով այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպես ջութակահար Մաքսիմ Վենգերովը, դաշնակահար Դենիս Մացուևը, հոբոյիստ Ալեքսեյ Օգրինչուկը:

Դիրիժորը բացահայտել է նաև հաջորդ տարվա ծրագրերը: Մասնավորապես, չի բացառվում, որ նվագախոմբը վերսկսի իր`ՙԵրիտասարդությունը երիտասարդության համար՚ նախագիծը, որի շրջանակներում վերջինս համերգներ է տալիս բուհերում:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74922/

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 839 | Ավելացրեց: admin | Տեգեր: Դենիս Մացուև, Մաքսիմ Վենգերով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0