Ուրբաթ, 29.03.2024, 15:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Մարդ կա` խաղատուն է կառուցում, մարդ կա` եկեղեցի
17:04
Մարդ կա` խաղատուն է կառուցում, մարդ կա` եկեղեցի
եկեղեցի
ԱՄՆ-ի հայտնի Լաս Վեգաս քաղաքը, որը շատ հաճախ անվանում են խաղատների ու զվարճանքների բազմաթիվ կենտրոնների բիզնեսի համաշխարհային մայրաքաղաք (կրճատ՝ «Վեգաս») Ամերիկայի Միացյալ Նահանգների Նևադա նահանգի ամենախիտ բնակեցված քաղաքն է, որը, ըստ էության, կազմավորվել է 1905 թվականին` պաշտոնապես քաղաքի կոչում ստացանալով միայն 1911 թվականին:

Այնուհանդերձ, համաձայն վերջին հետազոտությունների` Լաս-Վեգասն աստիճանաբար կորցնում է իր համբավը` որպես աշխարհում խաղատների բիզնեսի ամենաեկամտաբեր և հայտնի վայր, քանզի դեռևս 2006 թվականին խաղատներից ստացված շահույթի չափով Լաս-Վեգասին շրջանցել էր Չինաստանի հատուկ վարչական միավոր համարվող Մակաո կղզին: Հարկ է նշել, որ ամերիկյան խաղատների ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ֆարենհոֆի կանխատեսում է` այս տարի Վեգասին կշրջանցի նաև Սինգապուրը:

Մինչ մյուսները տարված են Լաս Վեգասում խաղատներ ու զվարճանքի համալիրներ կառուցելու մոլուցքով, տեղաբնակ հայերը որոշում են կայացրել այդ քաղաքում ունենալ իրենց նոր հոգևոր կենտրոնը` նորակառույց առաքելական եկեղեցի: Ինչպես հաղորդում է asekose.am կայքը, ներկա դրությամբ քաղաքային իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցուն Վեգասի սահմաններում հատկացրել են մի հողակտոր, որի վրա կառուցվելու է եկեղեցի: Թեև շինարարությունը, ըստ երևույթին, երկար ժամանակ կտևի, սակայն հոգևոր հայրերը շտապողականություն են ցուցաբերում, քանզի արդեն իսկ մեկ ամսից պատրաստվում են այնտեղ կատարել հողատարածքի օրհնության արարողություն: Սույն թվականի օգոստոսի 7-ին` Աստվածածնի վերափոխման տոնի օրը, թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նույն տեղում կկատարի խաղողօրհնեք` իր հոգևոր պատգամը փոխանցելով հայ եկեղեցու հետևորդներին ու հավատացյալներին: Հավելեմ, որ Լաս Վեգասում գործում է նաև հայկական Սուրբ Պողոս Առաքյալի Ուղղափառ Եկեղեցի, որն Ամերիկայում Ուղղափառ եկեղեցու Արևմտյան թեմի մասն է ու Մոսկովյան Հայրապետության հետ համայնք է կազմում, հիմնադրվել է 1988 թ` որպես անգլալեզու եկեղեցական ծուխ Վեգասում:

Կարևոր է ասել, որ Վեգասի հայ համայնքն ունի մոտ 10-15 հազար անդամ, որոնք այստեղ են տեղափոխվել Վեգասի հայ համայնք գերազանցապես Լոս Անջելեսից: 2001 թվականից այն զգալիորեն մեծացավ` հատկապես Հայաստանից արտագաղթածների հաշվին: Համայնքը բազմաշերտ է` հայաստանցիներ, իրանահայեր, լիբանանահայեր, եգիպտահայեր և այլն: Համայնքի հայերի գերակշռող հատվածը, համաձայն մեր ունեցած տեղեկությունների, հայաստանցիներ են: Լաս Վեգասի հայկական դպրոցը բացվելու է 2006 թվականի հոկտեմբերի 17-ին: Բացի այդ, տեղի համայնքը հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում. 2008-ի ապրիլի 20-ին` Հայոց Ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, համայնքը կոնգրեսական Շելլի Բերկլիին շնորհել է hուշատախտակ` վերջինիս անխոնջ ջանքերի համար, որոնք ուղղված էին Կոնգրեսում Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուն: Նշեմ, որ ամեն տարի` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, տեղի համայնքը կազմակերպում է մեծածավալ մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում ելույթ են ունենում ԱՄՆ հասարակական-քաղաքական նշանավոր դեմքերը:

Ավարտելով խոսքս` ընդգծեմ, որ դպրոցի ու եկեղեցու առկայությունը աշխարհի յուրաքանչյուր երկրում գտնվող հայ համայնքում խիստ կարևոր է, քանի որ դա ամրապնդում է ներքին միասնականությունը, նշանակալից խթան է հանդիսանում մայրենի լեզուն, կրոնը, ավանդներն ու ավանդույթները պահպանելու և սերունդներին փոխանցելու հարցում` միաժամանակ կասեցնելով ձուլման վտանգավոր միտումը:


Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-04-24-07-38-31/284-las-vegas

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 739 | Ավելացրեց: admin | Տեգեր: եկեղեցի, Լաս Վեգաս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0