Ուրբաթ, 29.03.2024, 12:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Մարտիրոս Սարյան. գույնի վարպետը
15:23
Մարտիրոս Սարյան. գույնի վարպետը
Մարտիրոս Սարյան
Բնությունն արարում է մարդուն,
որպեսզի հենց մարդու միջոցով տեսնի իրեն և հիանա իրենով:
Մարդը բնություն է, բնությունը` մարդ, ուստի մահ գոյություն չունի»:
Մարտիրոս Սարյան

Հայ անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում, մահացել` 1972 թվականին մայիսի 5-ին Երևանում: Նա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Սոցիալիստական աշխատանքի հերոս, ինչպես նաև եղել է ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ:

Կարևոր է նշել, որ Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Իր բեղուն ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվել է սկիզբ դնել «Սարյանական» ոճին, որը հատուկ է հենց իրեն, ապա իր բազում հետևորդներին:

1904 - 1907 թվականներին Սարյանը հեղինակում է «Հեքիաթներ և երազներ» ջրանկարչական շարքը,որտեղ վերջինս ոճավորված ու պայմանական ետնախորքի վրա նկարում է մարդկանց և կենդանիների ինքնատիպ ֆիգուրներ, որոնք Արևելքի շունչ են պարփակում:

1908 թվականից սկսած` արվեստագետը ջրաներկի փոխարեն սկսում է գործածել տեմպերա, ինչի շնորհիվ թանձր ու հագեցած գունաբծերի և ուրույն գծանկարի միջոցով կազմավորվում է Սարյանին հատկանշական ոճը, որն արտացոլում է գույների ու արևային լույսն իր ողջ ուժգնությամբ: Վերջապես, Սարյանը, թերևս, առաջինն էր, որ Հայկական բնաշխարհը վերապատմեց իր կտավենում` տալով նրա հավաքական-ամբողջական կերպարն ու փորձելով բացահայտել նրա անսպառ հմայքի առեղծվածը: Բացի այդ, Սարյանի վրձնին են պատկանում իր ժամանակի հայ խոշորագույն մտավորականների, գիտնականների ու հասարակական-քաղաքական գործիչների դիմանկարները:

Վարպետը մշտապես եղել է իր ժողովրդի կողքին` անգամ ամենաօրհասական պահերին: 1915-ի Մեծ եղեռնի օրերին Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», ապա մեկնել է Էջմիածին՝ սպանդից մազապուրծ եղած հայ գաղթականներին տեղում օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, համաճարակի լուրջ վտանգի պայմաններում, ջանացել է անել հնարավորինը` հայերին հնարավորինս օգնելու համար, ինչի պատճառով էլ, ինչպես և ծանր տպավորության ներքո հոգեկան ցնցում է ստացել` Թումանյանի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխվելով Թիֆլիսի հիվանդանոց։

Ավարտելով խոսքս` հավելեմ, որ Երևանում գործում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որը բացվել է 1967 թվականին` նկարչի կենդանության օրոք և որի հավաքածուի համար հիմքն են հանդիսացել Սարյանի նվիրաբերած իր 50 ստեղծագործությունները: Ամռան տապին հետաքրքիր ժամանց անցկացնելու վայր կարող է հանդիսանալ հենց այս թանգարանը…


Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-04-24-07-38-31/321-martiros-saryan

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 10758 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մարտիրոս Սարյան | Ռեյտինգ: 4.1/8
Ընդամենը մեկնաբանություններ: 4
0  
4 VAZGEN GEVORGYAN   (22.09.2014 19:46) [Նյութ]
qghgahqjqghjqagjhqgajqa

0  
3 jhg   (18.09.2014 20:56) [Նյութ]
shat lav nkaricha

0  
2 samo   (16.09.2014 17:34) [Նյութ]
shat hetaqrqir e

0  
1 Kam   (26.07.2013 18:00) [Նյութ]
This is exactly what I was looking for. Thanks for wringti!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0